• Latest news

Կարելի՞ է բանջարեղենը ջրել ձկնաբուծական տնտեսությունների ջրով

22 մարտի, 2019  13:01

Ձկնաբուծական տնտեսությունները հաճախ ավազանների ջուրը, որտեղ ձուկ են պահել, օգտագործում են դաշտերն ու ջերմոցները ջրելու համար, որտեղ բանջարեղեն են աճեցնում: Սա այնքան էլ լավ գաղափար չէ, պնդում է ջրի խնդիրների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը:

Փորձագետի խոսքով՝ վերջին շրջանում մարդկանցից շատերը գանգատվում են բանջարեղենի եւ կանաչիի համից ու հոտից. մթերքները ձկան հոտ են արձակում եւ ավելի շուտ այն պատճառով, որ դրանք ջրվել են ձկներին պահած ջրով: Տհաճ համը եւ հոտն արդյոք միա՞կ խնդիրն է, որ առաջանում է նման ջրի օգտագործման պատճառով: Նման ջրով ջրված բանջարեղենն ու կանաչին կարո՞ղ են առողջությանը սպառնալիք ներկայացնել:

Առայժմ ոչ ոք չի կարող պատասխանել այս հարցերին, որովհետեւ, ինչպես նշեց փորձագետը, հայտնի չէ, թե ձկնաբուծական ավազանների ջրի մեջ կոնկրետ ինչպիսի նյութեր են մնում. ոչ ոք այդ ջրի քիմիական եւ/կամ միկրոբիոլոգիական անալիզ չի անցկացրել:

Սակայն հայտնի է, որ ջրի մեջ պարունակվող նյութերի մինչեւ 75 տոկոսը կուտակվում է բանջարեղենի եւ կանաչեղենի մեջ, հենց այս պատճառով խորհուրդ չի տրվում այդ մթերքները ջրել ինչով պատահի՝ անհրաժեշտ է մաքուր ջուր՝ առանց վտանգավոր եւ պոտենցիալ վտանգավոր խառնուրդների:

Փորձագետի խոսքով՝ ձկնաբուծական ավազանների ջրով, հնարավոր է, կարելի է ջրել ծառերը եւ թփերը, բայց ոչ բանջարեղենն ու կանաչին:

Քնարիկ Հովհաննիսյանը նշեց, որ ձկնաբուծական ֆերմաների ջուրն, իհարկե, պետք է որպես պաշար օգտագործել, չէ՞ որ այն զուր չպետք է կորի: Սակայն անհրաժեշտ է հասկանալ՝ այդ ջուրն ինչպես մշակել եւ մաքրել, որ այն ոռոգման համար պիտանի եւ անվտանգ դառնա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել