• Latest news

Ինչպե՞ս ինքներդ ձեզ սովորեցնեք ավելի շատ ջուր խմել

23 մարտի, 2019  11:08

Մարդու համար ջուրն ուղղակի անփոխարինելի է. այն մեծ դեր ունի օրգանիզմի կենսագործունեության մեջ՝ նպաստելով դրա մաքրմանը եւ բարելավելով նյութափոխանակությունը:

Դիետոլոգ Գայանե Շահաթունին պնդում է, որ մեծահասակ մարդը օրական պետք է խմի քաշի մեկ կիլոգրամի հաշվարկով 25-ից մինչեւ 35 մլ ջուր: Այսինքն՝ 50 կգ քաշով մարդուն խորհուրդ է տրվում խմել օրական 1250-1750 մլ ջուր՝ կախված ֆիզիկական ակտիվության մակարդակից:

Դա չարժի հարկադրանքով անել, պնդում է մասնագետը. ջուրը պետք է խմել հաճույքով: Եթե դուք սովոր չեք օրվա ընթացքում ջուր խմել, ապա կարող եք ինքներդ ձեզ դրան հեշտությամբ սովորեցնել:

Դիետոլոգը խորհուրդ է տալիս աշխատասեղանին կամ որեւէ տեսանելի տեղում դնել ջրով շիշ կամ բաժակ եւ օրվա ընթացքում փոքր ումպերով այն խմել: Ժամանակի ընթացքում սա սովորություն կդառնա, եւ դուք կսկսեք ջրի պահանջ ունենալ:

Եթե փողոց եք դուրս գալիս, լավ գաղափար է հետը ջրով փոքր շիշ վերցնելը: Շարժման ժամանակ օրգանիզմը ավելի շատ հեղուկ է կորցնում, քան հանգստի վիճակում, եւ այս հեղուկն անհրաժեշտ է լրացնել:

Այսօր հասանելի են նաեւ բջջային հավելվածներ, որոնք օգնում են հետեւել խմած ջրի քանակությանը. հեռախոս բեռնելով նման հավելվածը՝ դուք կարող եք դրա մեջ նշել, թե որքան ջուր եք խմել եւ որքան պետք է դեռ խմեք:

Նշենք, որ օրգանիզմի խոնավացման համար անհրաժեշտ է խմել հատկապես ջուր. քաղցր գազավորված ըմպելիքները, ինչպես նաեւ կոֆեին պարունակող սուրճը եւ թեյը կարող են հակառակ արդյունք ունենալ՝ դրանք օրգանիզմից ջուրը դուրս են բերում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է