• Latest news

Իրաքում առանց քթի երեխա է ծնվել (ֆոտո)

22 մարտի, 2019  14:32

Իրաքում առանց քթի երեխա է ծնվել: The Daily Mail-ը հաղորդում է, որ նորածինը կարող է միայն բերանով շնչել:

Երեխայի ընտանիքն ապրում է Իրաքի Էլ Ֆալուջա քաղաքում:

Բնածին անոմալիայի պատճառը արխինիան է: Սա հազվագյուտ հիվանդություն է, որով աշխարհում տառապում է 100-ից քիչ մարդ: Փոքրիկի մոտ նաեւ միկրոցեֆալիա է ախտորոշվել՝ գանգի եւ գլխուղեղի չափերի զգալի փոքրացում, որն ուղեկցվում է մտավոր անբավարարությամբ:

Երեխայի նկարները հրապարակվել են «Ֆալուջիի բնածին արատները» (Fallujah Birth Defects) կազմակերպության կողմից, որի անդամները պնդում են, որ  մուտացիաների թիվն Իրաքում պատերազմից հետո ավելացել է: Նրանց տվյլաներով՝ քաղաքում ծնված երեխաների մոտ 15 տոկոսը բնածին արատներ ունի (ձեռքերին եւ ոտքերին լրացուցիչ մատներ, վերջույթների բացակայություն եւ այլն):

FBD-ն պնդում է, որ Իրաքում պատերազմից հետո թունավոր թափոնների եւ աղքատացված ուրանով  զինամթերքների հարյուրավոր տոննաներ են մնացել:

Source: The Daily Mail

Photos: Fallujah Birth Defects/Jam Press

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել