• Latest news

Ուշադրության պակասի  եւ հիպերակտիվության համախտանիշի դեմ որոշ դեղերը մեծացնում են փսիխոզ վտանգը

25 մարտի, 2019  16:45

Ուշադրության պակասի  եւ հիպերակտիվության համախտանիշի (ADHD)  դեմ որոշ դեղերը մեծացնում են փսիխոզ վտանգը: Այս մասին ասվում  է England Journal of Medicine-ում հրապարակված հետազոտությունում:

ADHD-ի բուժման ժամանակ երիտասարդներին եւ երեխաներին մեթիլֆենիդատ եւ ամֆետամիններ են նշանակում: Մինչդեռ մասնագետները նշում են, որ ամֆետամինների ընդունումն, ի տարբերություն մեթիլֆենիդատի, մեծացնում է փսիխոզի զարգացման հնարավորությունը:

Հավանականությունը, որ դեղերի ընդունումից հետո հիվանդը կսկսի ձայներ լսել, նրա մոտ հալյուցինացիաներ կամ զառանցանք կսկսվի,  կազմում է մոտավորապես 1:660:

Գիտնականները 13-25 տարեկան անձանց շրջանում, որոնք 2004-2005 թվականների ընթացքում ADHD-ի բուժման համար  սկսել են խթանիչներ ընդունել,  հետազոտություն են անցկացրել:

 110 923 պացիենտներից, որոնք ամֆետամիններ ենբ ընդունել (Adderall, Adzenys XR-ODT եւ այլն) 237-ի մոտ (կամ 0,21 տոկոսի մոտ) հետագայում փսիխոզ է ախտորոշվել: Հիվանդների համանման խմբում, որոնց բուժել են մեթիլֆենիդատով (Concerta, Ritalin, Daytrana եւ այլն), փսիխոզի 106 դեպք է գրանցվել (կամ 0,10 տոկոս):

 

Մի կողմից փսխոզի զարգացման տոկոսը մեծ չէ, սակայն եթե հաշվի առնենք, որ ADHD-ից ամբողջ աշխարհում տառապում են միլիոնավոր երեխաներ, խնդիրը կարող է լուրջ մասշտաբներ ստանալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել