• Latest news

Սերտաճած գլուխներով սիամական երկվորյակներին 15 ժամյա վիրահատության ընթացքում բաժանել են (ֆոտո)

22 մարտի, 2019  18:10

Բրազիլիայում 15 ժամյա բարդ վիրահատության ընթացքում բաժանել են սերտաճած գլուխներով սիամական երկվորյակներին: Վիրահատությանը մասնակցել են ոչ միայն տեղացի մասնագետները, այլեւ տարբեր երկրներից բժիշկները, այդ թվում հանրահայտ ներյրովիրաբույժ Ջեյմս  Հուդրիչը, որն արդեն առանձնացնել է նման սիամական երկվորյակների 9 զույգերի:

2-ամյա Իզաբելը եւ Իզադորա Ֆրեյտասը Բրազիլիայի առաջին սերտաճած գլուխներով սիամական երկվորյակներն են: Նրանց հնարավոր էր բաժանել, քանի որ նրանցից յուրաքանչյուրն իր սեփական ուղեղն ուներ:

Սակայն նրանց գլուխների միջեւ բարդ միահյուսված արյունատար անոթների ցանց կար, ինչը զգալիորեն բարդացնում էր բժիշկների աշխատանքը:

Ներյրովիրաբույժ Ջեյմս  Հուդրիչը նոր մոտեցում էր մշակել եև առաջարկել էր առանձնացումը փուլ առ փուլ կատարել. աղջիկների գլուխները մտովի բաժանել էին 4 հատվածների եւ բաժանման համար 4 տարբեր վիրահատություններ կատարել:

Առաջին վիրահատությունն արել էին, երբ աղջիկները 18 ամսական էին. բրազիլիացի նեյրովիրաբույժ Ռիկարդո Օլիվյերան աշախտել էր աղջիկների գլուխների անոթների վրա: Երկրորդ եւ երրորդ վիրահատությունների ընթացքում վիրաբույժները մասնակի բաժանել էին աղջիկների գլուխները՝ այն տեղում, որտեղ նրանց ուղեղները գրեթե հպվում էին:  Ամեն վիրահատությունից հետո աղջիկներն արագ եւ առանց որեւէ բարդությունների վերականգնվում էին:

4 վիրահատությունների նախապատրաստման ընթացքում  աղջիկների գլուխներում հատուկ էքսպանդերներ էին տեղադրել՝ ավելորդ մաշկը ստանալու համար, որով բաժանումից հետո հնարավոր կլիներ ծածկել նրանց գլուխները:  Ի վերջո վերջին վիրահատության ընթացքում վիրաբույժները վերջնականապես բաժանել էին աղջիկներին եւ նրանցից յուրաքանչյուրին գանգի ռեկոնստրուկցիա արել:

Daily Mail-ը գրում է, որ երեխաների ծնողները՝ Դեբորան եւ Դիեգոն խոստովանում են, որ աղջիկներին առանձին-առանձին գրկելն իսկական հրաշք է: Նրանք հույս նունեն, որ ապագայում աղջիկները կկարողանան նորմալ կյանք վարել:

«Նրանք նորից են ծնվել: Երկրորդ ծնունդը: Սկզբում ես եմ նրանց ծնել, իսկ հետո բժիշկները: Ես այնքան երջանիկ եմ», — ասել է Դեբորան:

Բժիշկները կարծում են, որ աղջիկները շուտով լիովին կվերականգնվեն եւ նմրանց մոտ ամեն ինչ լավ կլինի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել