• Latest news

Գազավորված քաղցր ըմպելիքը կարող է առաջացնել հաստ աղիքի քաղցկեղ

23 մարտի, 2019  16:00

Օրական մեկ բանկա գազավորված ըմպելիքի գործածումը կարող է առաջացնել հաստ աղիքի քաղցկեղ: Այս մասին նշված է Science ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Փորձի ժամանակ մկներին, որոնք քաղցկեղի այս տեսակի նախահակվածություն ունեին, 8 շաբաթ ամեն օր տվել են ֆրուկտոզայի մեծ պարունակությամբ եգիպտացորենի օշարակի չափաբաժին: Նման քանակությունը համարժեք էր մեծահասակ մարդու օրգանիզմի վրա մեկ բանկա գազավորված քաղցր ըմպելիքի ազդեցությանը: Արդյունքում եգիպտացորենի օշարակ խմած կրծողների մոտ զարգացել են հաստ աղիքի չարորակ ուռուցքներ:

Ստացած արդյունքները հաշվի առնելով՝ գիտնականները խորհուրդ են տալիս հաստ աղիքի քաղցկեղի ախտորոշմամբ կամ քաղցկեղային հիվանդությունների նախահակվածությամբ մարդկանց խուսափել գազավորված քաղցր ըմպելիքների գործածումից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է