• Latest news

Կինը կերել է ողջ թրթուրներ՝ հուսալով բուժել քաղցկեղը եւ հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում

23 մարտի, 2019  09:47

Չինաստանի Սիան քաղաքից կինը որոշել է հետեւել ժողովրդական բժշկության խորհուրդներին եւ կերել է մեկ շիշ ողջ թրթուրներ՝ կարծելով, թե դա կօգնի բուժել թոքերի քաղցկեղը:

2016 թվականին կնոջ, ում անունը չի հրապարակվում, ձախ թոքում չարորակ ուռուցք են հայտնաբերել, եւ հաջորդ 3 տարիներին նա ապարդյուն պայքարել է հիվանդության դեմ: Հուսահատված կինը որոշել է դիմել ժողովրդական բժշկությանը, որն իբր երաշխավորել է արագ առողջացում եւ սկսել է ուտել ողջ թրթուրներ:

Ինքնաբուժման մեկ ամսից հետո կինը հիվանդանոց է դիմել՝ գանգատվելով կրծքի եւ ստամոքսի շրջանում սուր ցավերից: Ցավերն ու ջղակծկումները նրան խանգարում էին անգամ քնել: Կնոջն անմիջապես հոսպիտալացրել են եւ գաստրոսկոպիական հետազոտություն կատարել:

Բժիշկները սարսափահար էին՝ կնոջ ստամոքսում հայտնաբերելով վխտացող որդերին: Նրան նշանակել են հակաճիճվային դեղամիջոցներ, եւ որոշ ժամանակ անց ցավերը դադարել են:

Բժիշկները նախազգուշացնում են, որ ժողովրդական բժշկությունը կարող է շատ վտանգավոր լինել: Տվյալ դեպքում տարօրինակ ինքնաբուժումը կարող էր կնոջ կյանքի գինն ունենալ: Այս պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս ոչ մի դեպքում ինքնաբուժմամբ չզբաղվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել