• Latest news

3 հասարակ միջոց, որ կօգնեն շաքար ու աղ ավելի քիչ գործածել

23 մարտի, 2019  19:01

Մարդիկ առանձնապես զգայուն են շաքարի, աղի եւ ճարպի համի նկատմամբ, պնդում է բժիշկ Դարի Լոնգ Գիլեսփին: Նրա կարծիքով՝ սա էվոլյուցիայի ընթացքում ամրապնդված մեխանիզմ է, քանի որ մեր նախնիներին այս նյութերն անհրաժեշտ էին գոյատեւելու համար: Այս մթերքների հանդեպ ձգտումը մարդկանց մեջ պահպանվել է մինչ օրս, չնայած հիմա մենք կարող ենք գոյատեւել նաեւ առանց դրանց: Նույնիսկ հակառակը՝ սննդակարգում դրանց ավելցուկը առողջական շատ խնդիրներ է առաջացնում:

Փորձագետը ներկայացրել է մի քանի միջոցներ, որոնք կօգնեն նվազեցնել շաքարի եւ աղի գործածումը:

  1. Խուսափեք մթերքներում թաքնված շաքարից

Մթերքներից շատերի մեջ բավականին մեծ քանակությամբ թաքնված շաքար է պարունակվում, որն ամենեւին օգտակար չէ մեր առողջության համար: Դիետոլոգների գնահատմամբ՝ թաքնված շաքար է պարունակվում խանութում վաճառվող մթերքների 74 տոկոսի մեջ, այդ թվում՝է սոուսներում, հյութերում, կիսաֆաբրիկատներում, պատրաստի նախաճաշում, պահածոներում եւ այլ մթերքներում:

«Փաթեթի վրա կարդացեք բաղադրությունը: Շաքարը հաճախ թաքնված է տարբեր անվանումներով բաղադրիչների առաջին հնգյակում: Օրինակ՝ բրնձի կամ եգիպտացորենի օշարակ»,- ասել է դիետոլոգը:

  1. Գնեք փոքր փաթեթներ

Դիետոլոգները նաեւ խորհուրդ են տալիս քաղցր եւ աղի մթերքները ձեռք չբերել մեծ ծավալով, ինչպես նաեւ տանը չպահել դրանց «ռազմավարական պաշարներ»: Եթե շատ եք ցանկանում քաղցր ուտել, փոքր փաթեթով գնեք այն, որը ցանկանում եք, եւ կերեք:

  1. Վարժվեք «նոր» համերին

Հետազոտությունները ցույց են տալիս, որ այլընտրանքային կերակուրին աստիճանաբար անցում կատարելը իսկապես նվազեցնում է սովորական վնասակար ուտեստներին ձգտումը: Մասնագետները խորհուրդ են տալիս վարժվել նոր համերին: Օրինակ՝ փորձել աղի կերակուրի փոխարեն՝ ուտել թթու դրած մթերքներ: Քաղցրի փոխարեն՝ հատապտուղներ, մրգեր, չրեր: Սա ժամանակի ընթացքում սովորություն կդառնա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել