• Latest news

Աֆրիկացիները շարունակում են ըմպել երկարատեւ էրեկցիա առաջացնող արգելված էներգետիկը

23 մարտի, 2019  23:46

Զամբիայում արգելվել էր պոտենցիայի լավացման համար դեղամիջոց պարունակելու պատճառով երկարատեւ էրեկցիա առաջացնող էներգետիկ ըմպելիքը։ Չնայած դրան՝ այդ ըմպելիքի պահանջարկը վերջին ժամանակներս մեծացել է։

Ինչպես հայտնում է BBC News-ը, 2018թ․ վերջին Ուգանդայից մի տղամարդ, որի անունը չի նշվում բողոքել էր երկարատեւ էրեկցիայից, որն առաջացել էր Power Natural High Energy Drink SX էներգետիկ ըմպելիքի օգտագործումից հետո։ ՇՇին փակցված պիտակի վրա գրված է եղել, որ ըմպելիքը կապահովի «բարձր լիբիդո» եւ «մարմնի ու մտքի ակտիվություն»։ Այն ժամանակ «Վիկաս Կապուր» ընկերության ներկայացուցիչը վստահեցրել էր, թե «ըմպելիքը որեւէ դեղամիջոց չի պարունակում»։

Ավելի ուշ Ուգանդայի առողջապահական մարմինները գազավորված խմիչքն ուղարկել էին փորձաքննության, եւ հայտնաբերվել էր, որ դրա պարունակության մեջ «Վիագրա»-ի ակտիվ բաղադրիչ կա։

Դրանից հետո Զամբիայի իշխանությունները արգելել էին երկրի տարածքում արգելված դեղամիջոցի օգտագործմամբ ըմպելիքի արտադրությունը։ Սակայն, չնայած պաշտոնական արգելքին, ըմպելիքը շատ հանրահայտ է դարձել տղամարդկանց շրջանում։ Ավելին, այն նախկինի պես կարելի է գտնել փողոցային վաճառասեղաններին եւ սուպերմարկետներում։

Revin Zambia ընկերության ղեկավարը հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել