Հայաստանում 2567 մարդ պատվաստվել է գարդասիլով, նրանցից 944-ը՝ տարիքային շեմի բարձրացումից հետո

25 մարտի, 2019  17:43

2017 թվականից մինչեւ օրս Հայաստանում գարդասիլով պատվաստվել է 2567 մարդ, նրանցից 944-ը՝ տարիքային շեմի բարձրացումից հետո։ Այս մասին  լրագրողներին ասել է Հայաստանի առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Նրա խոսքով՝ շատ քաղաքացիներ հարցնում են, թե ինչու է մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութը հասանելի միայն 13-14 տարեկան աղջիկներին. ավագ տարիքի մարդիկ, այդ թվում տղամարդիկ, ցանկացել են պատվաստվել, ուստի ընդունվել է որոշում բարձրացնել տարիքային շեմը (մինչեւ 45 տարեկան) եւ ծրագրում ներառել նաեւ տղամարդկանց։ Իսկ որպեսզի պոլիկլինիկաներում պատվաստման աշխատանքը ճիշտ կազմակերպվի, առողջապահության նախարարը 2019 թվականի հունվարի 29-ին ստորագրել է 194А թիվ հրամանը։

Պատասխանելով բժիշկների մեղադրանքներին, թե հրամանը գաղտնի է պահվել, Գայանե Սահակյանը նշել է, որ հրամանն իրականում տեղադրվել է առողջապահության նախարարության կայքում, ավելին՝ այն ուղարկել են մարզպետարաններ եւ քաղաքապետարաններ։

Գայանե Սահակյանի խոսքով՝  ՄԻԱՎ-ի դեմ պատվաստման նպատակը քաղցկեղի բոլոր տեսակների դեմ պայքարն է, այլ ոչ միայն արգանդի վզիկի քաղցկեղի։ Ուղիղ աղիի քաղցկեղի 91 տոկոս դեպքերը, կոկորդի քաղցկեղի 70 տոկոս, թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց սեռական օրգանների քաղցկեղի 70 տոկոս դեպքերը, ըստ մասնագետների, կապված են ՄԻԱՎ-ի հետ, ուստի պատվաստումը կարող է նվազեցնել այդ բոլոր հիվանդությունների վտանգը։

Ինչպես իր հերթին նշեց Հայաստանի առողջապահության նախարարության Մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, ամեն տարի Հայաստանում գրանցվում են արգանդի վզիկի քաղցկեղի 260 նոր դեպքեր, ընդ որում՝ դեպքերի 50-60 տոկոսի պարագայում հիվանդությունը հայտնաբերվում է 3-4-դ փուլում, երբ պացիենտին այլեւս չես փրկի։ Ավագյանի տվյալներով՝ Հայաստանում տարեկան 70-80 կին  մահանում է արգանդի վզիկի քաղցկեղից։

«Ինքներդ որոշեք՝ սա մե՞ծ թիվ է, թե՞ փոքր։ 80 անմեղ զոհ, որոնք կարող էին չլինել, եթե աշխատանքը ճիշտ կազմակերպվեր»,- ասել է Գայանե Ավագյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի