• Latest news

Քնի որակն անմիջականորեն կապված է դաշտանային ցիկլի հետ. հետազոտություն

26 մարտի, 2019  09:39

Պարզվում է՝ քնի որակն անմիջականորեն կապված է դաշտանային ցիկլի հետ. նոր հետազոտության համաձայն՝ դաշտանից առաջ քնի խանգարման հավանականությունը մեծանում է: Հետազոտության արդյունքները հրապարակվել են ԱՄՆ-ում տեղի ունեցած Endocrine Society ամենամյա հանդիպման ժամանակ:

Ըստ հետազոտության՝ դաշտանային ցիկլն ազդում է բացարձակ առողջ կանանց քնի որակի վրա: Ընդհանրապես ցիկլի հետ են կապված գիշերային քնի արդյունավետությունը, գիշերն արթնանալու հաճախակիությունը եւ քնի հատվածականության աստիճանը:

Վաղ պարկուճային փուլի համեմատությամբ՝ ուշ լյութեինային փուլում քնի արդյունավետությունը 3,3 տոկոսով նվազել է, իսկ գիշերն արթնանալու թիվը աճել է երեքով: Պարկուճային փուլը սկսվում է դաշտանի սկսվելու հետ եւ ավարտվում լյութեինացնող հորմոնի արագ մեծացման օրը, երբ տեղի է ունենում ձվազատումը, այսինքն՝ ցիկլի միջնամասում: Իսկ լյութեինային փուլը սկսվում է լյութեինացնող հորմոնի արագ մեծացման օրը  եւ ավարտվում հաջորդ դաշտանի սկզբին:

Հրապարակված եզրահանգումները կատարվել են 18-28 տարեկան կանոնավոր դաշտանային ցիկլով 10 առողջ կանանց վիճակի ուսումնասիրման արդյունքներով: Կանանց ապարանջաններ էին տվել, որոնք հետեւել են քնի ռեժիմին եւ խնդրել են առավոտյան մեզի անալիզ հանձնել հորմոնների մակարդակը գնահատելու համար:

Հետազոտությունը ցույց է տվել, որ էստրոն-3-գլյուկուրոնիդ հորմոնը կապված էր գիշերվա ընթացքում արթնանալու մեծ թվի հետ, իսկ պրոգեստերոն հորմոնը կապված է եղել քնի հատվածականության ինդեքսի մեծացման հետ:

Մասնագետները կանանց խորհուրդ են տալիս դաշտանի սկսվելուց առաջ շաբաթվա ընթացքում հետեւել քնի հիգիենային եւ սննդակարգի կալորիականությանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել