• Latest news

Պաղպաղակի մի քանի բաղադրատոմսեր Պաղպաղակի համաշխարհային օրվա կապակցությամբ

10 հունիսի, 2014  17:47

Այսօր՝ հունիսի 10-ին, նշվում է պաղպաղակի համաշխարհային օրը։ Այս կապակցությամբ NEWS.am Medicine-ը առաջարկում է պաղպաղակի երկու բաղադրատոմս։ Առաջարկվող տնական պաղպաղակը պատրաստվում է բնական մթերքներից, օգտակար է եւ ոչ մի կոնսերվանտ չի պարունակում։

Բաղադրատոմս 1. սերուցքային պաղպաղակ

Ի՞նչ է անհրաժեշտ.

• կաթ – 250 մլ,

• սերուցք (30-35%-ոց) – 250 մլ,

• շաքար – կես բաժակ, ցանկության դեպքում ավելի շատ,

• ձվի դեղնուց – 4-6 հատ,

• վանիլային էքստրակտ կամ վանիլային շաքար – 1 թեյի գդալ.

Պատրաստման եղանակը.

Եռացրեք կաթը փոքր կաթսայի մեջ, այնուհետեւ սառեցրեք այն մինչեւ մարմնի ջերմաստիճանը։ Դեղնուցը շաքարով եւ վանիլային շաքարով կամ էքստրակտով մի լավ հարեք։ Շարունակելով հարել այս զանգվածը՝ խառնեք մնացած կաթը եւ ստացված զանգվածը դրեք մարմանդ կրակին։ Փայտյա գդալով անընդհատ խառնեք, մինչեւ այն մի փոքր կթանձրանա։ Ստացված կրեմը որոշ ժամանակ զովացրեք եւ հետո դրեք սառնարանի մեջ։

Նույն ընթացքում հարեք սերուցքը առանձին ամանի մեջ, մինչեւ փոքրիկ ալիքներ կառաջանան։ Երբ սառնարանում կրեմը զովանա, ավելացրեք հարած սերուցքը, մի լավ  խառնեք եւ այդ զանգվածը մի քանի ժամով տեղափոխեք սառնախցիկ։ Յուրաքանչյուր 50-60 րոպե պետք է հանել սերուցքը, հարել եւ կրկին ետ դնել սառնախցիկի մեջ։

Մի քանի ժամ անց պաղպաղակը պատրաստ է, եւ կարելի է արդեն մատուցել։ Բարի ախորժակ։

Բաղադրատոմս 2. դիետիկ պաղպաղակ

Ի՞նչ է անհրաժեշտ.

• 150 գր. ոչ յուղալի կաթնաշոռ

• 150 մլ 1% յուղայնությամբ կեֆիր

• 130 գր.  ելակ, բանան կամ մեկ այլ միրգ

• 50 մլ. հանքային ջուր

• 15 գր. չամիչ

Պատրաստման եղանակը.

Դիետիկ պաղպաղակը շատ ավելի հեշտ է պատրաստվում, քան սովորականը։ Միքսերով կամ բլենդերով հարեք կեֆիրը եւ հանքային ջուրը, ավելացրեք կաթնաշոռը (ցանկալի է ոչ յուղալի կամ քիչ յուղայնությամբ) եւ կրկին մի լավ հարեք։

Ստացված զանգվածին ավելացրեք մրգերը, խառնեք  (կամ հարեք, եթե միատարր պաղպաղակ եք ուզում պատրաստել), լցրեք ձեւավոր ամանների մեջ եւ դրեք սառնախցիկում՝ լիովին սառելու համար։ Նախընտրելի է, որ յուրաքանչյուր 30 րոպեն մեկ խառնեք զանգվածը։ 

Ի դեպ, այս բաղադրատոմսում կեֆիրի փոխարեն կարելի է նաեւ օգտագործել ոչ յուղալի եւ ոչ քաղցր յոգուրտ. այս դեպքում պաղպաղակը ավելի փափուկ եւ թեթեւ կլինի։ Սակայն Հայաստանում նման յոգուրտ գտնելը, դժբախտաբար, այնքան էլ հեշտ գործ չէ։ Ցանկության դեպքում կարելի է նաեւ ավելացնել մեկ գդալ կակաո եւ մի փոքր քաղցրացուցիչ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է