• Latest news

Լեվոն Հակոբյանը նշանակվել է առողջապահության փոխնախարար

25 մարտի, 2019  20:08

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ Լեվոն Հակոբյանը նշանակվել է առողջապահության փոխնախարար:

«25 Մարտի 2019, 299 – Ա

ԼԵՎՈՆՀԱԿՈԲՅԱՆԻՆԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆՆԱԽԱՐԱՐԻՏԵՂԱԿԱԼՆՇԱՆԱԿԵԼՈՒՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Լևոն Հակոբյանին նշանակել Առողջապահության նախարարի տեղակալ», - ասված է որոշման մեջ:

Լևոն Հակոբյանը ծնվել է 1986 թվականի օգոստոս 30-ին, Երևանում: 2002–2008 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետում: 2010-ին ավարտել է Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական օրդինատուրան՝ սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում  մասնագիտությամբ: 2012–2014 թվականներին ուսանել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայում` հանրային կառավարում մասնագիտությամբ:

Աշխատանքային գործունեությունը սկսել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ (2010-2013):

2013-2014 թվականներին եղել է Թիվ 5 պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Այնուհետև` 2015–2016 թվականներին կրկին աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունում, որտեղ համակարգել է մոր և մանկան առողջության պահպանման ծառայության, առողջության առաջնային օղակի աշխատանքը:

2016 թվականին նշանակվել է «Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ-ի տնօրեն: Նույն տարում զորակոչվել է ՀՀ զինված ուժեր, ծառայել է մինչև 2018 թվականը:

2019 –ին կրկին աշխատել է «Տաշիր Ինվեստ Գրուպ»-ում` որպես տնօրեն:

Լևոն Հակոբյանը ութ տպագիր հոդվածի հեղինակ է: «Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջության առաջնային պահպանման բուժհաստատությունների կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման հիմնավորումը» թեմայով թեկնածուական ատենախոսության նախնական փորձաքննությունը տեղի է ունեցել ՀՀ ԱՆ ԱԱԻ գիտական խորհրդի նիստում (դեկտեմբեր 2018): Աշխատանքը երաշխավորվել է հրապարակային պաշտպանության:

Ամուսնացած է, ունի 3 դուստր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել