• Latest news

Քնած գեղեցկուհու համախտանիշ. Հազվագյուտ հիվանդությամբ աղջիկը քնում է օրական 22 ժամ

26 մարտի, 2019  10:46

Անգլիական Լեսթեր քաղաքից (Լեսթերշիր կոմսություն) 21-ամյա Ռոդա Ռոդրիգեզ-Դիազը հազվագյուտ հիվանդությամբ է տառապում՝ Քլեյնե-Լեւինի համախտանիշով, որի պատճառով նա կարող է օրական մինչեւ 22 ժամ քնել:

Metro պարբերականը հայտնում է, որ հիվանդությունն աղջկա կյանքը զգալիորեն բարդացնում է: Ավելին՝ նրան թվում է, թե «կյանքն իրեն շրջանցում է»:

«Իրականությունը ցավագին շանթահարում է միտքս, երբ արթնանում ու հասկանում եմ, որ կյանքից մեկ շաբաթով հետ եմ մնացել: Երբ նման բան է տեղի ունենում, ինձ շատ վատ եմ զգում»,- գանգատվել է աղջիկը:

Ռոդայի մոտ ամենաերկարատեւ նոպան տեւել է 3 շաբաթ. ամբողջ երեք շաբաթ նա գրեթե ամբողջ ժամանակ քնած է եղել՝ երբեմն արթնանանլով միայն հանուն նրա, որ ուտի, խմի եւ զուգարան գնա:

2018 թվականին աղջկան համալսարանից հեռացրել են այն պատճառով, որ նա կուրսային աշխատանքները ժամանակին չի հանձնել եւ քննությունների կեսին չի ներկայացել: Միայն դրանից հետո սեպտեմբերին է նա առաջին անգամ բժշկի դիմել, եւ նրան ախտորոշում են կատարել: Երբ այս մասին հայտնի է դարձել, աղջկան համալսարանում վերականգնել են՝ նրա դեպքը «յուրահատուկ» ճանաչելով եւ թույլ են տվել եւս մեկ անգամ անցնել երկրորդ կուրսի ծրագիրը, որն անցյալ տարի նա քնով էր անցկացրել:

Վաղ մանկությունից աղջկա մոտ առկա էր հիպերքնկոտություն. նա մշտապես տառապում էր ցերեկային քնկոտությամբ եւ հոգնածությամբ, ինչի պատճառով դժվարանում էր սովորել եւ սպորտով զբաղվել:

«Անչափ դժվար է մարդկանց բացատրել, թե որտեղ եմ եղել: Հիվանդությունը հազվագյուտ է, ուստի մարդկանցից շատերը չեն հասկանում, թե հետս ինչ է կատարվում: Բայց ես պայքարում եմ, որ հիվանդությունն իմ կյանքի վրա քիչ ազդեցություն ունենա»,- ասել է Ռոդան:

Բժշկին այցելելուց հետո նա սկսել է ավելի լավ հաղթահարել հիվանդության նոպաները եւ հույս ունի, որ այն տարիքին զուգահեռ կանցնի:

Քլեյնե-Լեւինի համախտանիշը, որը ժողովուրդն անվանում է քնած գեղեցկուհու համախտանիշ, առավել հաճախ առաջանում է պատանի տարիքում: Հիվանդության նոպանեորը կարելի է մեղմել դեղորայքով: Հիվանդությունն անչապ հազվադեպ է եւ հանդիպում է միլիոնից մեկ մարդու մոտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել