• Latest news

Միջատաբանն իր մարմնի մեջ մակաբույծների թրթուրներ է աճեցնում

26 մարտի, 2019  11:59

Ամերիկացի միջատաբան Ֆիլ Թորեսը սեփական մարմնի մեջ մակաբույծների թրթուրներ է «աճեցնում»: Իր մաշկի տակ միջատի թրթուրները հայտնաբերելով՝ նա որոշել է դրանք չհեռացնել եւ սպասել մինչեւ մեծանան:

Vice պարբերականը հայտնում է, որ Ֆիլը մարտի սկզբին աշխատել է Հարավային Ամերիկայում արեւադարձային անտառում: Հավանաբար, հենց այդ ժամանակ է նրան մոծակը խայթել, որը Dermatobia hominis բոռի ձվերի փոխանցող էր. այն տարածված է Մեքսիկայի հարավ-արեւելքում, Արգենտինայի հյուսիսում, Չիլիում եւ Ուրուգվայում: Տաքություն զգալով՝ թրթուրները ձվերից դուրս են եկել եւ խայթոցի հատվածում սողացել մաշկի տակ:

Ֆիլը մի քանի օր հետո մեջքի վրա ուռածություն եւ կարմրություն է նկատել: Ուշադիր զննելով՝ նա հասկացել է, որ իր մաշկի տակ բնակություն են հաստատել բոռի թրթուրները: Նա այս մասին անմիջապես հայտնել է Twitter-ում եւ գործընկերներից մեծ թվով պատասխաններ ստացել. նրանք շնորհավորում էին եւ խոստովանում, որ…նախանձում են:

Ֆիլի խոսքով՝ մեծ թվով միջատաբաններ են երազում, որ իրենց մաշկի տակ բոռի թրթուրներ ապրեն:

«Մենք դա փաստացի պատվի հարց ենք համարում,- ասել է Ֆիլը: - Նոր Աշխարհի արեւադարձներում կա այդպիսի երկու բան. առաջին զգալ փուլյա մրջյունի (Paraponera Clavata) խայթոցը, երկրորդ՝ բոռով վարակվել: Մրջյունի խայթոցը մի քանի տարի առաջ եմ զգացել»:

Նրան փոքր-ինչ հիասթափեցրել է, որ թրթուրները այդքան անհասանելի տեղում են հայտնվել: Նա կցանկանար, որ թրթուրներն ապրեին ձեռքի վրա, որտեղ նրանց հետեւելն ավելի հեշտ կլիներ:

Ֆիլի խոսքով՝ ինքն զգում է, թե թրթուրներն ինչպես են սողում մաշկի տակ, իսկ օրական 2 կամ 3 անգամ մեջքում սուր ցավ է զգում, որը հիշեցնում է մեղվի խայթոցը: Ցավը տեւում է մոտ մեկ րոպե եւ անցնում է: Թրթուրներն այլ անհարմարություններ չեն պատճառում: Ֆիլը սպասում է, թե դրանք երբ կհասունանան եւ դուրս կգան, որ հարսնյակ դառնան: Դա տեղի կունենա 4 կամ 5 շաբաթ հետո:

«Լավագույն դեպքում ես կկարողանամ դրանց բռնել, կդնեմ ցեխի մեջ եւ կտեսնեմ, թե ինչպես են փոքրիկներս մեծանում»,- ասել է Ֆիլը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել