• Latest news

66-ամյա տղամարդը քթի ուռուցքը միջատի կծած է համարել եւ կորցրել աչքը

26 մարտի, 2019  13:03

Բրիտանական Ռեդդիտչ քաղաքի (Վուսթերշիր կոմսություն) 66-ամյա բնակիչ Դեւիդ Հիսթոնը երկար ժամանակ քթի վրայի տարօրինակ ուռուցքը միջատի կծած է համարել։ Իրականում ուռուցքը քաղցկեղային էր, եւ այն այնպես էր մեծացել, որ բժիշկները ստիպված էին հեռացնել նրա աչքը՝ կյանքը փրկելու համար։

Ինչպես տեղեկացնում է Birmingham Live պարբերականը, Դեւիդը, որն ամբողջ կյանքում այգեպան է աշխատել, առանձնապես նշանակություն չի տվել քթին առաջացած ուռուցքին՝ այն միջատի կծած համարելով։ Երբ ուռուցքը մեծացել է, տղամարդը պարզապես քսուք է քսել դրա վրա։ Երբ նա, ի վերջո, որոշել է դիմել բժշկի, ուռուցքն արդեն հասել էր մեկուկես սանտիմետրի։

Բժիշկը Դեւիդի մոտ մաշկի քաղցկեղ կասկածեց եւ նրան բիոպսիայի ուղարկեց։ Միջամտությունը մոտ 7 ժամ տեւեց, քանի որ ուռուցքը շատ խորն էր։

Հաջորդ օրը Դեւիդն իմացավ, որ, նախ, իսկապես քաղցկեղ ունի, երկրորդ՝ նրա աչքը հեռացնելու են, հակառակ դեպքում ուռուցքը կարող է թափանցել ուղեղ։ Նա անմիջապես համաձայնեց վիրահատության՝ հասկանալով, որ դա կօգնի ապրել։

Վիրահատությունը կատարվեց 2 շաբաթ հետո։ Դրանից հետո Դեւիդը 4 ամիս անցկացրեց հիվանդանոցում եւ ենթարկվեց ռադիոթերապիայի 20 սեանսի։

Հենց որ Դեւիդը դուրս եկավ հիվանդանոցից, որդուն խնդրեց սոցցանցերում տեղադրել մաշկի քաղցկեղի վտանգավորության մասին գրառում։

«Եթե մաշկի վրա բիծ, կետիկ, խալ կամ գորտնուկ եք տեսնում, գնացեք բժշկի եւ ստուգվեք»,- ասել է Դեւիդը։

Նա հավելել է, որ իր կինն արդեն 4 կասկածելի խալ է հեռացրել իր վիրահատությունից հետո։

Դեւիդի նախկին բուժքույրը նշել է, որ թեեւ պացիենտը ռեմիսիա է անցել, բայց ոչ ոք չի կարող ճշգրիտ ասել՝ արդյո՞ք նա նորից չի հիվանդանա քաղցկեղով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել