• Latest news

Կարմիր մսի օգտագործումը բարձրացնում է սրտանոթային հիանդություններից մահանալու վտանգը

29 մարտի, 2019  13:05

Կարմիր եւ վերամշակված մսի օգտագործումը բարձրացնում է սրտանոթային հիվանդություններից մահանալու վտանգը։ Այս մասին ասվում է Լոմա Լինդա համալսարանի (Loma Linda University Health) գիտնականների՝ Nutrients ամսագրում հրապարակված հետազոտությունում։

Հետազոտությունում ներգրավվել են 96 հազար յոթերորդ օրվա ադվենտիստներ ԱՄՆ-ից եւ Կանադայից։ Նրանց ընտրությունը պատահաբար չի կատարվել. նրանցից ոմանք բուսակեր են եղել, մյուսները միսն օգտագործել են չափավոր քանակությամբ։ Այդպիսով, գիտնականները հնարավորություն են ստացել համեմատելու առողջության ցուցանիշները մսից լրիվ հրաժարվելու եւ համեմատաբար ոչ մեծ չափաբաժնով օգտագործելու պարագաներում։

11-ամյա հետազոտության ընթացքում մահացել է 7900 փորձարկվող, ընդ որում՝ մոտ 2600-ի մահն առաջ է եկել սրտանոթային հիվանդության պատճառով, իսկ ավելի քան 1800-ի մոտ՝ քաղցկեղի։ Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ կարմիր եւ մշակված մսի օգտագործումը եւ սրտանոթային հիվանդություններից մահանալու ցուցանիշները փոխկապված են։

Ավելի վաղ կատարված հետազոտություններում նշվել է նաեւ այս մթերքների օգտագործման բացասական ազդեցությունը մարդու առողջության վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել