• Latest news

Ռոբոտը եւ սաստիկ սառնությունը կարող են օգնել հաղթահարել ուղեղի քաղցկեղը

30 մարտի, 2019  23:45

«Էլեկտրասարք» գիտահետազոտական կենտրոն կոնցեռնը եւ Բեխտերեւի անվան մարդու ուղեղի ինստիտուտը (ՌԳԱ ՄՈւԻ) մշակել են նոր ռոբոտացված համակարգ ուղեղի վիրահատությունների համար։

Համակարգը թույլ է տալիս շատ ավելի արագ ու ճշգրիտ վիրահատություններ կատարել։

«Սկսելով վիրահատությունը՝ պահանջվում է գործիքն ուղղել տարբեր սանդղակներով եւ ցուցանիշներով, որոնք ստացվել են ախտորոշման եւ նախավիրահատական ընթացքում։ Այդ ուղղորդումները ռոբոտը կկատարի ավելի արագ եւ ճիշտ, քան մարդը, վիրաբույժին մնում է վերահսկել մանիպուլյատորի աշխատանքը։ Ստերեոտաքսիսի կիրառումն ազատում է հետեւելու անհրաժեշտությունից, թե որքանով է ճիշտ կատարվել բարդ գործիքի ձեռքով ուղղորդումը։ Դեպքերի մեծ մասում պացիենտը ստերեոտաքսիկ նեյրովիրաբուժական վիրահատության ժամանակ գիտակից վիճակում է գտնվում, ուստի որքան ավելի արագ կատարվի թիրախների փոփոխությունը, այնքան ավելի լավ»,- նշել է  բժշկական գիտությունների դոկտոր, նեյրովիրաբույժ, ՌԳԱ ՄՈւԻ ստերեոտաքսիկ մեթոդների լաբորատորիայի վարիչ Անդրեյ Խոլյավինը։

Ստերեոտաքսիկ մանիպուլյատորը վիրաբուժական սարքի գլխավոր մասն է ուղեղի խոր հատվածների վիրահատությունների ժամանակ։ Մշակողներն ընդգծում են, որ սա նման մանիպուլյատորի առաջին հայրենական նմուշն է։ Զուգահեռաբար ինժեներները զբաղվել են ավտոմատացված կրիոգեն դեստրուկտորի ստեղծմամբ։ Դրա խնդիրն է՝ վերացնել ուղեղի խոր կառույցների պաթոլոգիաները գերճշգրիտ ցածրջերմային ազդեցության միջոցով։ Այսպես, զոնդի աշխատանքային մասը կարելի է սառեցնել մինչեւ հանձնարարված աստիճան՝ ուռուցքները սառնությամբ վերացնելու համար։

«Սարքերի մեծ մասը, որոնք կիրառվում են  ուղեղի վիրահատությունների ժամանակ, հիմնված է հեղուկ ազոտի օգտագործման վրա, իսկ նեյրովիրաբուժությունում դրանք պակաս արդյունավետ են։ Հեղուկ ազոտի ջերմաստիճանը հարմար չէ նյարդային հյուսվածքների հետ աշխատելիս։ 100 աստիճանից ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ ուղեղի սառեցված հյուսվածքը սկսում է ճաքել, առաջ են գալիս այսպես կոչված սառցե բեկվածքներ։ Եթե սառցե բեկվածքի գոտում մեծ անոթ հայտնվի, սառեցված հատվածի հալչելու դեպքում կարող է առաջ գալ արնահոսություն. դա լուրջ բարդացում է, որը կարող է հանգեցնել ծայրահեղ բացասական հետեւանքների։ Բացի այդ, հեղուկ ազոտով սարքերը ցածր կառավարելիություն ունեն՝ ակնթարթորեն դադարեցնել հյուսվածքների սառեցումը չի ստացվի։

Մեր մշակումը չունի թվարկված թերությունները։ Նախ՝ կրիոգեն դեստրուկտորի աշխատանքային ջերմաստիճանը Ցելսիուսի մինուս 80 աստիճան է։ Հետեւաբար, չկան սառցե բեկվածքներ ու բարդությունների վտանգներ։ Սարքը նաեւ լավ կառավարելի է. վիրաբույժը կրիոգեն դեստրուկտորով կարող է ճիշտ կանխատեսել կրիոազդեցության չափսերն ու բնութագրիչները։ Ազդեցության օջախը խիստ որոշակի կլինի։ Դա ոսկերչական ճշգրտություն է, նեյրովիրաբուժությունում դա սկզբունքային նշանակություն ունի»,- նշել է Խոլյավինը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է