• Latest news

Մարդու պապիլոմա վիրուս. ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ դուք դրանով վարակված եք

3 ապրիլի, 2019  15:20

Մարդու պապիլոմա վիրուսն ունի ավելի քան 170 շտամ եւ դրանց մի մասը քաղցկեղածին է համարվում. մարդու օրգանզիմում հայտնվելով դրանք կարող են քաղցկեղային հիվանդություններ առաջացնել:

Ինչպե՞ս մարդը կարող է հասկանալ, որ նա վարակված է այդ շտամներից որեւէ մեկով

Մանկաբարձ գինեկոլոգ Արմեն Խաչատրյանը պնդում է, որ ոչ մի կերպ:

Մարդու պապիլոմա վիրուսի որոշ շտամներ վարակվելուց որոշ ժամանակ անց դրսեւորվում են. մարդու մաշկի վրա պապիլոմաներ են հայտնվում:

Մյուսները ոչ մի կերպ չեն դրսեւորվում՝ ընդհուպ մինչեւ քաղցկեղի հայտնաբերումը կամ նախաքաղցկեղային վիճակը:

Ըստ մասնագետի՝ կանանց մոտ ՄՊՎ-ն կարող է արգանդի վզիկի քաղցկեղ առաջացնել, տղամարդկանց մոտ՝ սեռական օրգանների եւ երկու սեռերի մոտ՝ կոկորդի քաղցկեղ:

Մասնագետի խոսքով՝ ՄՊՎ-ով վարակված լինելու մասին կարելի է իմանալ հատուկ անալիզի միջոցով, սակայն կոնկրետ ցուցանիշներով  առանց բժշկի նշանակման այն անելը հիմնականում իմաստ չունի: Չէ որ ՄՊՎ-ի առկայությունը միշտ չէ, որ քաղկեղի է հանգեցնում եւ եթե անգամ ալանիզը ցույց տա, որ մարդը վարակված է, այդ տեղեկատվությունը ոչինչ չի ասի նրան:

Մասնագետի խոսքով ավելի կարեւոր դեր է խաղում արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգը՝ պարզ թեստ, որի միջոցով հնարավոր է ամենավաղ փուլում հայտնաբերել այդ հիվանդությունը: Հայաստանում նման սքրինինգը հասանելի է, սակայն այն անցնող կանանց թիվն այնքան էլ մեծ չէ, հետեւաբար բավականին հաճախ այստեղ հիվանդությունը ուշ փուլերում են հայտնաբերում, երբ պացիենտներին արդեն հնարավոր չէ օգնել:

ՄՊՎ-ի որոշ օնկոգեն շտամներից պաշտպանվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս պատվաստվել այդ վիրուսի դեմ: Հայաստանում հասանելի Գարդասիլ-4-ը պաշտպանում է 4 վտանգավոր շտամներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել