• Latest news

Թափանցիկ գանգը կօգնի հետազոտել Ալցհեյմերի հիվանդությունը (տեսանյութ)

5 ապրիլի, 2019  09:35

Գիտնականները նոր մեթոդ են մշակել, որն ուղղված է Ալցհեյմերի հիվանդության հետազոտմանը: Մինեսոտայի համալսարանի մասնագետները ստեղծել են See-Shell սարքը՝ մկան թափանցիկ գանգ, որը տպագրված է 3D պրինտերով: Մշակման շնորհիվ գիտնականները կարող են իրական ժամանակի ռեժիմում հետեւել մկների ուղեղի աշխատանքին՝ գրանցելով վնասվածքների կամ հիվանդությունների հետեւանքով կատարվող փոփոխությունները:

Առաջին փուլում անցկացվում է մկան գանգի մակերեւույթի թվային սքանավորում, այնուհետեւ 3D պրինտերով տպագրվում է դրա ճշգրիտ պատճենը թափանցիկ նյութից: Այնուհետեւ ստացված «սաղավարտը» տեղադրվում է կրծողի գանգատուփի փոխարեն: Գիտնականները հույս ունեն, որ այս տեխնոլոգիան կօգնի հետազոտել Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունները, ինչպես նաեւ օրգանիզմի ծերացման պրոցեսները:

Արժի նշել, որ թափանցիկ «գանգը» չի մերժվել կրծողների իմունային համակարգի կողմից, ինչը թույլ է տալիս անցկացնել ուղեղի երկարատեւ հետազոտություններ: Մի կողմից՝ մարդկանց վրա նման փորձերի անցկացումն անհնար է: Մյուս կողմից, սակայն, հաշվի առնելով, որ մկան եւ մարդու գլխուղեղը շատ նմանություններ ունի, լաբորատոր կրծողների վրա կատարվող փորձերը կարեւոր նշանակություն կունենան, այդ թվում՝ ուղեղի վնասվածքների եւ հիվանդությունների բուժման նոր տեսակների մշակման տեսանկյունից:

Հետազոտության արդյունքների վերաբերյալ գիտական հոդվածը հրապարակվել է Nature Communications ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել