• Latest news

Գեղեցկության սրահ այցելելուց հետո կնոջ դեմքին սարսափելի այրվածքներ են մնացել (ֆոտո)

5 ապրիլի, 2019  13:08

Ավստրալիայի Մելբուռն քաղաքից Լիլիան Փոլը գեղեցկության սրահ է այցելել լազերային էպիլյացիա կատարելու եւ սարսափելի այրվածքներ է ստացել: Նա հիմա ստիպված է դեմքը թաքցնել արեգակի լույսից:

Վկայակոչելով A Current Affair հեռուստահաղորդումը՝ Daily Mail պարբերականը հայտնում է, որ Լիլիանը տեղական կոսմետիկական սրահում փորձել է դեմքի մազերի հեռացման իր համար նոր միջամտությունը: Սեանսից հետո նա «տանջող ցավ» է զգացել եւ անմիջապես կլինիկա է գնացել: Բժիշկների խոսքով՝ նա դեմքի մաշկի բազմաթիվ այրվածքները ստացել էր լազերային էպիլյացիայի հետեւանքով (ավելի շուտ՝ տեղի ունեցածի պատճառը Լիլիանի թուխ մաշկն էր. սովորաբար թուխ մաշկի դեպքում, ինչպես նաեւ արեւայրուքի առկայությամբ լազերային էպիլյացիան հակացուցված է):

Նրանք նախազգուշացրել են, որ Լիլիանի մաշկը կարող է վերականգնվել մեկ ամսից մինչեւ մի քանի տարի ժամանակահատվածում: Աղջիկը ստիպված էր աշխատանքից դուրս գալ եւ 2 ամիս տանն է անցկացրել՝ խուսափելով արեգակնային ուղիղ ճառագայթներից:

«Այնքան ցավոտ էր: Ես շաբաական 2 անգամ հանում էի այրված մաշկը: Հիմա ինձ հարմարավետ զգալու համար օգտվում եմ երանգային կրեմից»,- պատմում է նա:

Կոսմետիկական սրահը Լիլիան Փոլին տույժ է վճարել նրա առողջությանը հասցրած վնասի դիմաց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել