• Latest news

Երկամյա աղջկա մոտ դեմենցիա է ախտորոշվել

6 ապրիլի, 2019  15:15

Երկամյա Միրինը տառապում է հազվադեպ հիվանդությամբ, որը գիտության կողմից այնքան էլ շատ ուսումնասիրված չէ։ Ահավոր ախտորոշումն արվեց, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան էր։

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, Միրինը ծնվել է նախատեսված ժամանակից շուտ եւ կշռել է մոտ 1.3 կիլոգրամ։ Այդ պատճառով նա ստիպված էր կյանքի առաջին երկու ամիսն անցկացնել հիվանդանոցում։ Թվում էր, թե նրա մոր՝ Վիկիի մտահոգությունները հետեւում են մնացել. աղջիկը մեծանում էր առողջ եւ զարգանում բնականոն։ Բայց 10 ամսականում նա սկսեց նկատել, որ երեխան դառնում է թույլ ու ցրված։

Բժիշկները Միրինի մոտ ահավոր հիվանդություն ախտորոշեցին՝ Բատենի հիվանդություն, որն ավելի շատ հայտնի է որպես «մանկական դեմենցիա»։ Դա հազվադեպ մահացու նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որի դեպքում նյարդային համակարգի բջիջներում ճարպանյութերի կուտակումը հանգեցնում է խոսքի կորստի, տեսողության խախտման, տկարամտության։

Սկզբում Միրինի մոտ սկսվեցին կոորդինացիայի հետ կապված խնդիրներ, հետո՝ հաղորդակցվելու։ ՄՌՏ-ն ցույց տվեց, որ ուղեղի գրեթե կեսը ենթարկված է ահավոր հիվանդությանը։ Բուժում Բատենի հիվանդությունից գոյություն չունի, եւ նրա մայրը դստեր ապաքինման ոչ մի հույս չունի։

«Ամեն օր Միրինից մի մասնիկ կորցնում եմ։ Աղջիկն արդեն ի վիճակի չէ կլլել եւ տեսողական հաղորդակցություն պահպանել»,- ասում է Վիկին։ «Բոլորը մտածում են, որ դեմենցիան տարեցների հիվանդություն է, բայց, ցավոք, այդպես չէ»,- հավելում է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է