• Latest news

209-կիլոգրամանոց տղամարդը ավելի քան 100 կգ նիհարել է եւ հեծանվորդ դարձել (ֆոտո)

8 ապրիլի, 2019  23:49

Անգլիայի Լանքաշիր կոմսության Բլեքբեռն քաղաքից 42-ամյա Քրեյգ Մուդին, որը ճարպակալմամբ էր տառապում, մեկ տարում կարողացել է նիհարել 108 կգ այն բանից հետո, երբ բժիշկներն ասել են, որ նա շատ ուտելով իրեն տառացիորեն սպանում է:

Daily Mail պարբերականը հայտնում է, որ 41 տարեկանում Քրեյգ Մուդին կշռում էր 209 կգ: Նա այդ ժամանակ ուտում էր օրական 8 հազար կալորիա. նրա ամենօրյա սննդակարգը բաղկացած էր բրդուճներից, չիփսերից եւ կարկանդակներից, որոնք գնում էր ճաշարաններում:

Ճարպակալման հետեւանքով առաջացած առողջական խնդիրների պատճառով Քրեյգը 18 օրով հիվանդանոցում է հայտնվել: Այնտեղ սկսել է զրուցել բժիշկներից մեկի հետ:

«Նա հիշել է, որ աշխատելու ժամանակահատվածում 2 տղայի է հանդիպել, որոնք նման էին իրեն,- պատմել է Քրեյգը: Երկուսն էլ մահացել են»: Նրա խոսքով՝ նրանք իրենից գեր չէին:

Այս պատմությունը Քրեյգին վախեցրել է, եւ նա որոշել է խելքի գալ ու դեռեւս հիվանդանոցում ճաշի ժամանակ աղցան եւ մրգեր է վերցրել: Տուն վերադառնալով՝ տղամարդն իր սննդակարգը կրճատել է օրական մինչեւ 1,5 հազար կալորիա եւ բրդուճները փոխարինել է ավելի առողջ կերակուրով: Դրանից բացի, նա սկսել է մարզվել մարզասարքերի վրա, որոնք նրան նվիրել էին ծառայակիցները եւ ծնողները:

Մեկ տարի հետո նրա քաշը կրճատվել է մինչեւ 101 կգ: Մուդին հավանել է զբոսանքները եւ 35-կիլոմտրանոց հեծանվաարշավներ է իրականացնում:

«Ես ափսոսում եմ, որ այդպիսի արտաքին եմ ունեցել,- ասում է նա: - Կայնքիս 10 տարին զուր կորցրել եմ: Ես կորցրել եմ մի ամբողջ տասնամյակ եւ ցանկանում եմ բաց թողածը լրացնել»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել