• Latest news

Մարդու պապիլոմա վիրուսի դեմ նոր պատվաստանյութը հեղափոխություն կկատարի արգանդի վզիկի բուժման եւ կանխարգելման մեջ

8 ապրիլի, 2019  20:30

Նոր պատվաստանյութը կարող է կանանց ազատել մարդու պապիլոմա վիրուսից, որոնց մոտ արգանդի վզիկում արդեն նախաքաղցկեղային գոյացություններ կան:

Tipapkinogen Sovacivec անունով հայտնի պատվաստանյութը պրոտեին է պարունակում, որն իմունային համակարգին ստիպում է հարձակվել արգանդի վզիկում նախաքաղցկեղային փոփոխությունների վրա, հատկապես որպես CIN հայտնի գոյացության վրա:

Հետազոտության ընթացքում պատվաստանյութն օգնել է վիրուսով կանանց երրորդ մասի մոտ ամբողջությամբ վերացնել արգանդի վզիկում նախաքաղցկեղային դերսեւորումները: Այսինքն՝ միջոցը իրապես կանգնեցրել է քաղցկեղի զարգացումը:

Պատվաստանյութի հիմքում սպիտակուցն է, որն ակտիվացնում է իմունային համակարգը եւ նրան ստիպում հարձակվել արգանդի վզիկում պաթոլոգիական փոփոխությունների օջախների վրա: Գիտնականների խոսքով՝ նոր պատվաստանյութը վիրահատությունների համեմատ ավելի էժան է, անվտանգ եւ դրսեւորումները վերացնելու ավելի պարզ միջոց է: Գիտնականներն ընդգծում են, որ պատվաստանյութը չի կանխում վիրուսով վարակվելը, այլ պայքարում է այդ փաստի հետեւանքների դեմ:

Պատվաստանյութի թեստավորմանն ընդգրկել են մոտ 130 կնոջ: Նրանց երկու խմբի են բաժանել՝ պլացեբո ստացող եւ նոր պատվաստանյութը ստացող հիմնական խմբի: Կանանց գրեթե երկու երրորդը արդեն լուրջ ախտահարումներ ուներ, եւ 36 տոկոս դեպքերում պատվաստանյութը կարողացել է ոչ միայն դրանք վերացնել, այլեւ օրգանիզմը մաքրել ինֆեկցիայի հետքերից: Պլացեբո ստացածների խմբում համանման փոփոխություններ չեն նկատվել:

Ընդհանուր առմամբ, հիմնական խմբում դրսեւորումները վերացել են 2 անգամ ավելի հաճախ, քան ստուգիչ խմբում: Իսկ փորձի հիմնական մասի ավարտից հետո 2,5 տարի շարունակված դիտարկումները ապացուցել են պավաստանյութի արդյունավետությունը՝ ՄՊՎ հետքերը շատերի մոտ ընդհանրապես վերացել են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել