• Latest news

Հազվադեպ մկանային խանգարում ունեցող կինն աչքերը բացում է միայն բոտոքսի շնորհիվ

8 ապրիլի, 2019  19:29

Հազվադեպ մկանային խանգարման պատճառով անգլիացի 63-ամյա Փաուլին Ուիլյամսի աչքերն օրը մի քանի անգամ ամուր փակվում են։ Նա ժամերով չի կարողանում բացել աչքերը։

Նրա համար պատվերով հատուկ ակնոց են պատրաստել՝ լարերով սահմանափակիչներով, որը չպետք է թույլ տա աչքերին փակվել վերջնականապես, բայց դա այնքան էլ չի օգնում կնոջը եւ այնքան էլ հարմար չէ։ Հիմա կինը որոշել է բուժման նոր միջոցի դիմել՝ բոտոքսի ներարկումների։

Փաուլինը մի շարք ներարկումներ է ստանում, որոնք նպատակ ունեն թուլացնել նրա կոպերի մկանների ամրությունը։ Նրան նաեւ դեղորայք են նշանակել Պարկինսոնի հիվանդության դեմ, այդ դեղերը պետք է վերահսկեն աչքերի սպազմը։

Փաուլինի առողջական վիճակը սկզբում այնքան ծանր էր, որ բժիշկը նրան խորհուրդ էր տվել պաշտոնապես գրանցվել որպես կույր եւ օգտագործել ձեռնափայտ քայլելու համար։

Ի վերջո, կնոջ մոտ ախտորոշեցին բլեֆարոսպազմ՝ դեմքի մկանների ծանր խնդիր, որն արտահայտվում է աչքերի մոտ մկանների ամրությամբ։

Այս խանգարման պատճառով կնոջ աչքերը գերզգայուն են լույսի կամ քամու հանդեպ։ Նրանք կարող են փակվել ցանկացած պահի, եւ կինն ի վիճակի չի լինի բացել դրանք։ Ոչ ոք չի հասկանում, թե ինչու է այդպես պատահում, բայց նրա աչքերն ասես կաթվածահար են լինում։ Բժիշկները մի քանի ամիս բոտոքսի ճիշտ չափաբաժին էին ընտրում այն բանի համար, որպեսզի թուլացնեն մկանները, եւ կարծես թե հիմա այդ դեղամիջոցի քանակությունը որոշված է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել