• Latest news

Մարդիկ ճիշտ չեն օգտագործում արեւապաշտպան քսուքը. հետազոտություն

9 ապրիլի, 2019  12:03

Մարդիկ ճիշտ չեն օգտագործում արեւապաշտպան քսուքը եւ այն չեն տարածում դեմքի որոշ խոցելի հատվածում, այդ թվում եւ կոպերին։ Այս մասին տեղեկացնում են գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS ONE ամսագրում։

Լիվերպուլի համալսարանի գիտնակաների խումբը հետազոտությանը մասնակցելու է հրավիրել 18-57 տարեկան 84 կամավորի (22 տղամարդ, 62 կին)։ Սկզբում յուրաքանչյուր մասնակցի դեմքը լուսանկարել են ուլտրամանուշակագույնի հանդեպ զգայուն հայելային խցիկով։ Հետո մասնակիցների մի խմբին առաջարկել են դեմքին քսել SPF30 արեւապաշտպան քսուքը, իսկ մյուսին՝ SPF30 խոնավեցնող քսուքը։

Հետո յուրաքանչյուր մասնակցի ենթարկել են ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության։  Դրանից հետո ամեն մեկին լուսանկարել են եւս մեկ անգամ, որպեսզի որոշեն, թե որքան լավ է մասնակիցը քսել արեւապաշտպան կամ խոնավեցնող քսուքը։ Այնուհետեւ հետազոտության մասնակիցները փոխել են տեղերը՝ այն խումբը, որն օգտագործել էր արեւապաշտպան քսուք, օգտագործել է խոնավեցնողը, եւ հակառակը։

Արդյունքները ցույց են տվել, որ արեւապաշտպան քսուք օգտագործած մասնակիցները միջինը բաց են թողել դեմքի մակերեսի 11,1 տոկոսը, եւ 16,6 տոկոսն էլ բաց է թողնվել խոնավեցնող քսուքի օգտագործման պարագայում։ Այսպիսով, դեմքի զգալի մասը չի պաշտպանվել արեւից, ինչը բարձրացնում է մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը։

Հետաքրքիր է, որ տղամարդիկ միջինը ավելի լավ են քսուքով պատել դեմքը, քան կանայք, նրանց պարագայում դեմքի ավելի քիչ մասն է անպաշտպան եղել։

Շատ մասնակիցներ, ինչպես պարզվեց, կոպերը չեն ծածկել քսուքով (միջինը՝ 14,0 տոկոս եւ 20,9 տոկոս արեւապաշտպան եւ խոնավեցնող քսուքների պարագայում համապատասխանաբար)։

Հետազոտության հեղինակ Օսթին Մակքորմիկը (Austin McCormick) հավաստիացնում է, որ կոպերի մաշկը շատ նուրբ է եւ ավելի շատ է ենթակա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությանն ու մաշկի քաղցկեղով հիվանդանալուն, բայց «մարդիկ չգիտեին, որ դրանք չեն պատել քսուքով»։ Կոպերի քաղցկեղին Մեծ Բրիտանիայում բաժին է ընկնում բազալ-բջջային կարցինի մոտ 10 տոկոսը, ուստի հեղինակները խորհուրդ են տալիս չմոռանալ արեւապաշտպան քսուք քսել նաեւ կոպերին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է