• Latest news

Տղամարդը բժիշկներին աղաչում է անդամատել իր 150 կգ կշռող ոտքը

9 ապրիլի, 2019  17:35

Անկողնուն գամված 40-ամյա պակիստանցի Մուհամմեդ Մուշտակը բժիշկներին աղաչում է իրեն ազատել տանջանքներից եւ անդամատել իր 150 կգ կշռող ոտքը:

The Daily Mail-ը հաղորդում է, որ Մուշտակը տառապում է մակաբուծային ինֆեկցիայից, որը առաջացել է փղային հիվանդությունից:

Ոտքը հսկայական չափերի է հասել ընդամնեը երկու տարվա ընթացքում, ինչի պատճառով տղամարդը ստիպված է եղել թողնել աշխատանքը: Տեղացի բժիշկները հրաժարվել են բուժել տղամարդուն՝ ասելով, որ վիրահատությունը կարող է մահացու լինել:

Այժմ Մուշտակը դիմում է կառավարությանը այն հույսով, որ իր համար այլ բժիշկ կգտնեն եւ կվճարեն  բուժման համար: Տղամարդը պատրաստ է ամեն ինչի՝ անգամ ոտքի անդամատմանը՝ միայն թե վերադառնա նորմալ կյանքին:

«Ես օրվա ընթաքցում դուրս չեմ գալիս սենյակիցս: Վեր կենալու համար ինձ 6 մարդու օգնություն է պետք», - պատմում է նա:

Անշարժ կենսակերպը ճարպակալման է հանգեցրել եւ այժմ Մուշտակը 298 կգ է կշռում:

Դժվար  է հավատալ, բայց տղամարդու դժբախտությունները սկսվել են ընդամենը երկու տարի առաջ ոտքի փոքր կոշտացումից: 3 ամիս շարունակ նա անտեսել է առողջական խնդիրները, որից հետո ուռուցքը սկսել է արագ աճել եւ 10 անգամ մեծացել է:

Մասնագետի խորհրդատվությունը ստանալու համար Մուշտակը ստիպված է եղել սեփական քաղաքից 80 կմ հեռավորություն անցնել: Սակայն բժիշկները նշել են, որ վիրահատությունը կարող է մահացու ելք ունենալ, քանի որ ինֆեկցիան տարածվել է անոթներում եւ կարող է ուժեղ արյունահոսություն առաջացնել:

Դրանից հետո տղամարդն ուժեղ դեպրեսիայի մեջ  է ընկել եւ այժմ նրա միակ հույսը պետության օգնությունն է: Մուշտակի մտերիմները լսել են, որ Կարաչիում Քաղաքացիական հիվանդանոցից պրոֆեսոր Նաուշադեն նման պացիենտներին բուժելու փորձ ունի, սակայն  նրանք անգամ կոսուլտացիայի համար գումար չունեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել