• Latest news

Բժիշկները շարունակում են պայքարել պատանու կյանքի համար, որը քացախաթթու խմելով ինքնասպանության փորձ է կատարել

9 ապրիլի, 2019  16:02

Բժիշկները շարունակում են պայքարել Մեղրաշեն գյուղի (Շիրակի մարզ) 21-ամյա բնակչի կյանքի համար, որը փորձել է վերջ տալ կյանքին քացախաթթու խմելով։

Ապրիլի 5-ին երիտասարդը հասցվել է Գյումրիի բուժկենտրոն, իսկ հետո տեղափոխվել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։ Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է թունաբանության բաժանմունքի ղեկավար Միքայել Գաբրիելյանը, այսօրվա դրությամբ տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Առջեւում բուժման երկարատեւ ճանապարհն է։ Գաբրիելյանի խոսքով՝ որպեսզի կենսական ցուցանիշները նորմայի գան քացախաթթվով թունավորումից հետո, պետք է մոտ երկու շաբաթ անցնի։ Այդ ընթացքում կարելի կլինի գնահատել նաեւ բարդությունների առաջացման հավանականությունը։ Հնարավոր բարդություններից կարող է լինել կերակրափողի նեղացումը, որի բուժումը ենթադրում է երկփուլ վիրաբուժական միջամտություն։

Գաբրիելյանը տեղեկացրել է, որ երիտասարդին հաջողվել է խուսափել այնպիսի բարդությունից, ինչպիսին է զանգվածային արնահոսությունը, որը կարող էր առաջ գալ քացախաթթվի ընդունումից մի քանի ժամվա ընդհացքում։ Բացի այդ, պացիենտի մեզի անալիզները կայուն նորմալ են, ինչը հույս է ներշնչում, որ երիկամները չեն վնասվել։

Հավելենք, որ ինքնասպանության փորձից առաջ երիտասարդը գրություն է թողել, որում գրել է, որ ոչ մեկին չմեղադրեն կատարվածի համար։ Ըստ որոշ տվյալների՝ նրա մայրը մի քանի տարի առաջ մահացել է քաղցկեղից, իսկ հայրը մոտ 10 տարի ապրում է Ռուսաստանում։ Մեղրաշենում երիտասարդն ապրել է տատիկի ու պապիկի հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել