• Latest news

Գտնել եւ սպանել. գիտնականները ՄԻԱՎ բուժման նոր մեթոդ են առաջարկել

9 ապրիլի, 2019  19:31

Պիտսբուրգի համալսարանի գիտնականները ստեղծել են ՄԻԱՎ բուժման նորարարական թերապիա։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են EBioMedicine բժշկական պարբերականում։ Գիտնականները հույս են հայտնում, որ իրենց հայտնագործությունը կդառնա ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի ստեղծման առաջին քայլը։

Մեթոդի բանալին իմունային բջիջներն են, որոնք նախատեսված են ոչ թե ՄԻԱՎ, այլ միանգամայն այլ վիրուսի՝ ցիտոմեգալովիրուսի հայտնաբերման համար, որով վարակվում է ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց 95 տոկոսը։

Վիրուսը կարող է թաքնվել մարդկանց բջիջներում, որոնք ընդունում են հակառետրովիրուսային դեղամիջոցներ, եւ սպասել, մինչեւ որ թերապիան կդադարի, իսկ հետո նորից գլուխ կբարձրացնեն։ Իսկ նոր թերապիան ոչ միայն ոչնչացնում է վիրուսը, այլեւ կարողանում է «դուրս բերել» նրան որջից։

Գիտնականները մշակել են դենդրիտային բջիջների հատուկ տեսակ (MDC1), որոնք կարող են ստիպել իմունային համակարգին սպանել ՄԻԱՎ-ը։ Այդ բջիջների խնդիրն էր ակտիվացնել ցիտոմեգալովիրուսի հանդեպ առանձնահատուկ T-հելփերները, որոնցում կարող էին թաքնվել ՄԻԱՎ ծածուկ շտամները։ Շնորհիվ Т-հելփերների ակտիվացման գիտնականներին հաջողվել է ՄԻԱՎ-ը դուրս բերել թաքստոցներից։

«Իմունային համակարգը շատ ժամանակ է ծախսում ցիտոմեգալովիրուսին հետեւելիս, որոշ մարդկանց մոտ յուրաքանչյուր հինգ Т-բջջից մեկը անմիջապես պատկանում է այդ վիրուսին։ Դա ստիպեց մեզ մտածել. գուցե այն բջիջները, որ անմիջապես պայքարում են ցիտոմեգալովիրուսի դեմ, նույնպես կազմում են ՄԻԱՎ թաքուն պահեստարանի մեծ մասը։ Այնպես որ, մենք մշակեցինք իմունաթերապիա ոչ միայն ՄԻԱՎ-ի դեմ պայքարելու, այլ նաեւ Т-հելփերներին ակտիվացնելու համար, որոնք սպեցիֆիկ են ցիտոմեգալովիրուսի համար»,- ասել է հետազոտողներից մեկը՝ Չառլզ Ռինալդոն։

Գիտնականների կատարած փորձերին մասնակցել է 20 մարդ։ MDC1-ին հաջողվել է դուրս բերել վարակված արյան մեջ թաքնված ՄԻԱՎ-ը, իսկ հետո ոչնչացնել այն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել