• Latest news

Ատամների սպիտակեցումը վտանգ է պարունակում

11 ապրիլի, 2019  12:15

Ատամների սպիտակեցման տարածված գործողությունը իրականում կարող է վտանգավոր լինել: Գիտնականների կարծիքով՝ ջրածնի պերօքսիդը սպիտակուցային մոլեկուլները վնասում է թափանցելով ատամների խոր հյուսվածքների մեջ:

Հոլոուեյ քաղաքի Սթոքթոնի համալսարանից (ԱՄՆ) Քելլի Քինենը նշում է, որ սպիտակեցման շերտերի վրայի ջրածնի պերօքսիդը կարող է թափանցել ոչ միայն ատամի մեջ, այլեւ ամբողջությամբ ոչնչացնել կոլագենը: Գիտնականները փորձի շրջանակում հեռացված ատամները տեղադրել են թքի արհեստական նմանակի մեջ: Այնուհետեւ նմուշների մի մասը ենթարկվել է ջրածնի պերօքսիդի ազդեցությանը այնպիսի չափաքանակով, որը հավասար է սպիտակեցման համար շերտերի վրա եղած այդ նյութի քանակությանը:

Մոնիտորինգի համաձայն՝ ջրածնի պերօքսիդի ազդեցության հետեւանքով ատամների ներքին շերտերում սպիտակուցների քանակությունը սրընթաց նվազում է: Ատամի մշակումից հետո առաջին 10 րոպեներին սկսել են քայքայվել պրոտեինները, իսկ ժամանակի ընթացքում ջրածնի պերօքսիդի բացասական ազդեցությամբ անհետացել է նաեւ կոլագենը:

Գիտնականների կարծիքով՝ սրանով կարելի է բացատրել այն, թե ինչու են մարդկանց մոտ ատամների հետ կապված խնդիրները հաճախակիանում սպիտակեցման գործողությունից հետո:

Հետազոտության արդյունքները ներկայացվել են Օռլանդոյում (ԱՄՆ) տեղի ունեցած Experimental Biology 2019 համաժողովի շրջանակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է