Ամուսնական զույգերի 10 տոկոսը տարիներով սեքսով չի զբաղվում. հետազոտություն

11 ապրիլի, 2019  21:31

ԱՄՆ-ում անցկացված հետազոտությամբ պարզվել է, որ ամուսնական զույգերը տարիներով սեքսով չեն զբաղվում, ընդ որում՝ նման իրավիճակը կարող է պահպանվել ավելի քան 20 տարի: 

Հարաբերություններում ինտիմ մերձեցման բացակայությունը փորձագետները նշում են նորաձեւ տերմինով՝ «մեռյալ ննջարան» («dead bedroom»): Վկայակոչելով 1000 զույգի շրջանում անցկացված հարցումը՝ New York Post-ը հայտնում է, որ երկարատեւ հարաբերություններում սեքսի բացակայությունը ավելի տարածված երեւույթ է, քան ընդունված էր կարծել: Այսպես՝ հարցվածների 10 տոկոսը խոստովանել է, որ մի քանի տարի շարունակ սեքսով չի զբաղվել: Յուրաքանչյուր հինգերորդ զույգը սեքսով է զբաղվում տարեկան միայն 2-3 անգամ, իսկ մոտ քառորդ մասը՝ ամիսը մեկ անգամ:

Դեպքերի 40 տոկոսում սեքսի բացակայությունը տեւում է մեկից մինչեւ 5 տարի, իսկ 0,1 տոկոս դեպքերում՝ 21-25 տարի:

Հարցվածներն ինտիմ կյանքի բացակայության ամենատարածված պատճառ են համարել աշխատանքային լարված գրաֆիկը: Հարցվածների ավելի քան կեսը աշխատավայրում սթրեսը համարել է լիբիդոյի նվազման վրա ազդող գործոն: Կողակցի հանդեպ ձգտման բացակայության այլ մեղավորների թվում նշվել են գիրացումը, շփման բացակայությունը եւ երեխաների առկայությունը:

Միաժամանակ, պարզվել է, որ «մեռյալ ննջարանը» հարաբերությունների խզման պատճառ չէ: Այսպես՝ կանանց ավելի քան 30 եւ տղամարդկանց 22 տոկոսը խոստովանել են, որ իրենց լավ կզգան, եթե անգամ այլեւս երբեք ինտիմ կապ չունենան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի