• Latest news

Կրծքի երեխայի լեզուն կարճացրել են վիրահատությամբ (ֆոտո)

12 ապրիլի, 2019  11:56

Կրծքի երեխայի (ԱՄՆ, Օկլահոմա նահանգ) լեզուն կարճացրել են վիրահատությամբ։ Նրա լեզուն 2 անգամ երկար էր բնական չափից։ Վիրահատությունից հետո երեխայի համար, ինչպես հույս ունեն վիրաբույժները, ավելի հեշտ կլինի շնչել, ուտել եւ խմել։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail պարբերականը, Բեյքեր Ռոթի (Baker Roth) մոտ հայտնաբերվել է Բեքվիթ-Վիդեմանի ախտանիշ, հազվադեպ գենետիկ անոմալիա, որի պատճառով օրգանիզմի տարբեր բաժիններ հղիության շրջանում անհամաձայնեցված են զարգանում։ Այդ ախտանիշի պատճառով տղան ծնվել է հսկայական լեզվով, որը չէր տեղավորվում նրա բերանում՝ խանգարելով շնչել, ուտել եւ շփվել։

Շեղումը նկատել էին դեռ հղիության 27 շաբաթական հետազոտության ժամանակ։

«Ինձ միշտ հաճելի էր թվում, որ ուլտրաձայնային նկարներում նա լեզու էր ցույց տալիս,- պատմել է Ֆարա Ռոթը՝ նրա մայրը։- Բայց իրականում դա մակրոգլոսիա էր՝ Բեքվիթ-Վիդեմանի ախտանիշով պայմանավորված»։

Մասնագետները խորհուրդ են տվել չհապաղել լեզուն փոքրացնելու հարցում, այլապես այն կարող էր հանգեցնել ծնոտի ձեւախեղման։

Բժիշկներին հաջողվեց մոտ երկու անգամ փոքրացնել երեխայի լեզուն։ Հիմա տղան մեկ տարեկան յոթ ամսական է։

«Նա նորից վարժվում է խմել, ուտել ու ճիշտ շփվել, նա ստիպված է նորից յուրացնել այդ բոլոր հմտությունները»,- ասել է նրա մայրը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել