• Latest news

Գիտնականները բացահայտել են երջանկության գաղտնիքը

12 ապրիլի, 2019  21:28

Մարդիկ, որոնք հավատում են շրջապատում առկա ամեն ինչի միասնությանը, իրենց ավելի երջանիկ են զգում: Այս մասին ասվում  է Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի ներկայացված հետազոտությունում:

Փորձագետները նշում են, որ միասնության հայեցակարգի հանդեպ հավատը մարդու մոտ բարձրացնում  է կյանքի նկատմամբ գոհունակության մակարդակը: Տվյալ եզրահանգումը հիմնված է մոտ 75 հազար մարդկանց մասնակցությամբ հարցման վրա:

Շրջապատող մարդկանց եւ բնության հետ կապի զգացողությունը, ինչպես նաեւ ապրումակցության զգացումը առավել բացահայտ դրսեւորվել է նրանց մոտ, ովքեր համաձայնել են  ներքոհիշյալ պնդումների հետ.

Ես կարծում եմ, որ աշխարհում ամեն ինչ հիմնված է ընդհանուր սկզբունքի վրա:

Աշխարհում  բոլոր երեւույթներն ընդհանուր աղբյուր ունեն:

Ես կարծում եմ, որ աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է:

Ես հավատում եմ գոյություն ունեցող ամեն ինչի հիմքում ընկած աստվածային սկզբունքին:

Աշխարհում ամեն ինչ փոխկապակցված եւ միմյանցից կախվածության մեջ է:

Միասնության զգացումը տատանվել է կախված  կրոնից, սեռից եւ տարիքից:

 

Միասնության հայեցակարգում հավատի ամենաբարձր մակարդակը եղել է մուսուլմանների մոտ, իսկ ամենացածրը՝ աթեիստների:

Հետազոտությունը հրապարակվել է Psychology of Religion and Spirituality ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել