• Latest news

Գեր կնոջ կրծքի կաթը կարող է դառնալ երեխայի ճարպակալման պատճառ

12 ապրիլի, 2019  23:45

Գիտնականները կապ են հայտնաբերել կերակրող մոր քաշի եւ կրծքի կաթի բաղադրության միջեւ: Օկլահոմայի եւ Մինեսոտայի համալսարանների (ԱՄՆ) մասնագետները պարզել են, որ գեր կնոջ կրծքի կաթի մեջ պարունակվում են միացություններ, որոնք կարող են դառնալ երեխայի ճարպակալման պատճառ:

Հետազոտության շրջանակում գիտնականներն ուսումնասիրել են 35 կերակրող մայրերի կաթի բաղադրությունը, ինչպես նաեւ մինչեւ կես տարեկան նրանց երեխաների մկանների եւ ճարպային հյուսվածքի վիճակը: Medical Express-ը հայտնում է, որ գիտնականներն, ընդհանուր առմամբ, մայրական կաթի մեջ առանձնացրել են 275 միացություն:

Միաժամանակ երեխաներին մինչեւ մեկ ամիս կրծքով կերակրած ավելցուկային քաշով մոր կրծքի կաթի մեջ հայտնաբերվել են 10 միացություններ, որոնք բացակայում են նորմալ քաշով կանանց կաթի մեջ: Ժամանակի ընթացքում լրացուցիչ միացությունների քանակությունն ավելանում է՝ կես տարուց հասնելով 20-ի:

Այդ միացությունները ածխաջեր են, որոնք կարող են ազդել երեխայի աղիքային միկրոֆլորայի եւ ապագայում ճարպակալման զարգացման հանդեպ նրա հակվածության վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել