• Latest news

Արտառոց ուռուցքը փոքրիկ աղջկա դեմքը ձեւախեղել է

13 ապրիլի, 2019  15:44

Կալիֆոռնիայից 2 տարեկան Օլիվիա Չիչոնը ի ծնե տառապում է ավշային (լիմֆատիկ) մալֆորմացիայով: Սա ավշային անոթների զարգացման արատ է, որը դրսեւորվում է ներարգանդային զարգացման փուլում:

Հիվանդության պատճառով աղջկա դեմքին եւ պարանոցին կան բազմաթիվ մանր կիստաներ, որոնք նրա դեմքը ձեւախեղում են: Բժիշկները խորհուրդ են տվել հղիությունն ընդհատել արհեստական ճանապարհով, սակայն ծնողները որոշել են երեխային պահպանել: Լիմֆատիկ մալֆորմացիայի դեպքում սովորաբար նշանակվում է վիրաբուժական բուժում, սակայն ծնողները ցանկանում են փորձել ավելի ժամանակակից մեթոդ՝ սկլերոթերապիան: Անոթի լուսանցքի մեջ մտցվում է հատուկ սարք, որն առաջացնում է նրա պատերի սոսնձում եւ հետագայում ներծծում: Սկլերոթերապիան սովորաբար կիրառվում է երակների վարիկոզ լայնացման բուժման համար:

Օլիվիայի ծնողները նշում են, որ աղջիկն իր արտաքինով գրավում է հասակակիցների ուշադրությունը եւ իր հասցեին զվարճալի մեկնաբանություններ լսում: Այս հանգամանքը փոքրիկի մերձավորներին լրջորեն անհանգստացնում է, որոնք վախենում են, որ տարիների ընթացքում կպչուն ուշադրությունը միայն կաճի:

Ծնողներն այսօր խորհրդակցում են բժիշկների հետ աղջկա բուժման հարցով, սակայն կողմերը դեռեւս վերջնական որոշման չեն հանգել: Սկլերոթերապիայի մեթոդով բուժման համար 3 ամիս է պետք: Աղջկա ազգականներին գրավում է այն, որ սկլեթերապիայից հետո սպիների քանակությունը նվազագույնի կհասնի:

«Մենք ցանկանում ենք, որ երբ Օլիվիան մեծանա, հավատա, որ գեղեցիկ է՝ անկախ ամեն ինչից: Սա մեզ ամենից շատ է անհանգստացնում»,- նշում են նրանք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել