• Latest news

ԱՄՆ-ում ոտքի են կանգնեցրել երեխային, որը ծնվելիս կշռել է ընդամենը 300 գրամ

13 ապրիլի, 2019  11:09

ԱՄՆ Կենտուկի նահանգում բժիշկները ոտքի են կանգնեցրել երեխային, որը ծնվելիս կշռել է ընդամենը 300 գրամ: Հիմա՝ 9 ամիս անց, նրան վերջապես տուն են ուղարկել: Նրա քաշն այժմ կազմում է 2,7 կգ:

New York Post պարբերականը հայտնում է, որ Քոնոր Ֆլորիոն լույս աշխարհ է եկել 2018 թվականի հուլիսի 13-ին հղիության 27-րդ շաբաթում: Խորը անհասության պատճառով նա դժվար էր շնչում, ուղեղում արյունահոսություն կար, արյան մեջ շաքարի մակարդակի հետ կապված խնդիրներ եւ աչքերի հիվանդություն: Երկու հիվանդանոցի բժիշկները ամբողջ 9 ամիս խնամել են հիվանդ երեխային:

«Ես չէի կարողանում հավատալ, որ նրան դուրս են գրել: Ես դա գիտակցեցի միայն այն ժամանակ, երբ նրան դրեցինք մեքենայի մեջ եւ մինչեւ տուն հասցրեցինք»,- ասել է նրա մայրը՝ Ջեյմի Ֆլորիոն:

Նրա խոսքով՝ տղային դուր է եկել խաղալիքներով խաղալ, իրեն հայելու մեջ նայել եւ լոգանք ընդունել:

Բուժող բժշկի եզրակացությամբ՝ Քոնորի առողջությունը գործնականում վերականգնվել է, եւ տղան շուտով թթվածնային դիմակի կարիք չի ունենա:

«Քոնորն անչափ առույգ եւ ժպտուն է: Ակնհայտ է, որ նա ակտիվորեն զարգանում է»,- հավելել է բժիշկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է