• Latest news

Կենցաղային քիմիայի մաքրող միջոցներում վտանգավոր քաղցկեղածին նյութեր են հայտնաբերել

15 ապրիլի, 2019  15:31

Կենցաղային քիմիայի որոշ ապրանքներ կարող են մարդկանց առողջության համար վտանգավոր լինել։ Դրանցում կան թռչող քաղցկեղածին նյութեր, պարզել է հետազոտությունը, որն իրականացվել է ֆրանսիացի սպառողների պաշտպանության 60 Millions de consommateurs ասոցիացիայի պատվերով։

Աշխատանքի հեղինակները եկել են եզրակացության, որ կենցաղային քիմիայի արդյունաբերական մաքրող միջոցներում կան մեծ քանակությամբ թռչող օրգանական միացություններ, որոնց մի մասը քաղցկեղածին է։ Հետազոտողների ստացած տվյալները հրապարակվել են կազմակերպության կայքում։

Մասնագետներն ուսումնասիրել են ամենատարածված կենցաղային մաքրող քիմիական միջոցների 60 նմուշ։

Արդյունքում՝ մասնագետները պարզել են, որ «արդյունաբերական արտադրության մաքրող միջոցները պարունակում են մեծ քանակությամբ թռչող օրգանական միացություններ, որոնց մի մասը քաղցկեղածին է»։

Գիտնականները նաեւ պարզել են, որ հետազոտված նմուշների մեծ մասի (67 տոկոսի) բաղադրությունում եղել են իզոտիազոլինների խմբին պատկանող նյութեր, որոնք նախատեսված են բակտերիաների ոչնչացման համար։ Այդ նյութերը, ըստ գիտնականների, կարող են ազդել մարդկանց վրա որպես ուժեղ ալերգեններ։

Գիտնականները խորհուրդ են տալիս ավելի հազվադեպ օգտվել կենցաղային քիմիայի միջոցներից։ Նախագծի հեղինակները մատնանշել են, որ եթե ճիշտ պահպանվեն տարածքի օդափոխման եւ այդ միջոցների օգտագործման հրահանգները, նման մաքրող միջոցների կիրառումը վտանգավոր չէ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել