• Latest news

Հազվադեպ հիվանդություն ունեցող աղջիկը չի կարողանում նորմալ սնվել (ֆոտո)

15 ապրիլի, 2019  19:30

16-ամյա Էյմի-Լի Սմիթը անգլիական Մերսիսայդ կոմսությունից տառապում է հազվադեպ հիվանդությամբ՝ էոզինոֆիլային էզոֆագիտ, որի պատճառով ոչինչ չի կարողանում ուտել։

Ինչպես պատմում է The Liverpool Echo պարբերականը, աղջիկը մանուկ հասակից թույլ իմունիտետ ուներ, հաճախ ունենում էր ալերգիկ ռեակցիաներ։ Նրան կանոնավորապես բժշկի էին տանում, բիոպսիա եւ էնդոսկոպիա անում։ Երբ 10 տարեկան էր, նրա մոտ ախտորոշեցին էոզինոֆիլային էզոֆագիտ՝ քրոնիկական իմունային հիվանդություն, որի դեպքում զարգանում է բորբոքային ռեակցիա կերակրափողում։

2016-ին Էյմի-Լիի առողջական վիճակը կտրուկ վատացավ։ Բժիշկները ստիպված էին խողովակ դնել, որով նրա օրգանիզմ սնունդ էր մատակարարվում։

«Խողովակով սնվելը բարոյապես ծանր բան էր, դա գրեթե կործանեց ինձ,- հիշում է աղջիկը։- Ես դարձա անինքնավստահ։ Դա անդրադարձավ ոչ միայն ինձ, այլ նաեւ ընտանիքիս վրա»։

Ներկա պահին աղջիկը սնվում է առանց խողովակի, բայց նախկինի պես ամեն օր պայքարում է հիվանդության դեմ։

«Ես ամեն օր արթնանում են ու տառապում թթվային ռեֆլյուքսից,- ասել է բրիտանուհին։- Դա հանգեցնում է ցավերի կրծքավանդակում, այրոցքի եւ չմարսելուն»։

Աղջկա խոսքով՝ բժիշկները երկար ժամանակ չեն կարողացել ճիշտ ախտորոշում կայացնել, քանի որ նրա հիվանդությունը բավական հազվադեպ է։ Վիճակագրության համաձայն՝  էոզինոֆիլային էզոֆագիտ հանդիպում է հազարից մեկ երեխայի մոտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է