• Latest news

Ինչո՞ւ պետք է ծերության ժամանակ հաճախել մարզադահլիճ

18 ապրիլի, 2019  23:46

Մարզադահլիճ հաճախող եւ ուժային վարժություններ կատարող տարեց մարդիկ ավելի երկար են ապրում, այս է վկայում Exercise Medicine Clinic-ի (Բրազիլիա) մասնագետների հետազոտությունը։

Ծերանալուն զուգընթաց՝ մարդու մկանները թուլանում են։ Իսկ մկանային թուլությունը քանիցս կապվել է 40-ից բարձր տարիքի մարդկանց խմբում բարձր մահացության հետ։ Սակայն տարեց մարդիկ, ովքեր զբաղվում են ուժային վարժություններով (քաշի հրումներով), ավելի երկար են ապրում մյուսներից, վկայում են դիտարկումները։ Իհարկե, նրանց խորհուրդ չի տրվում շատ ծանրաբեռնվել. կարեւորը չափավորությունն է եւ վարժությունների կատարման համեմատաբար բարձր տեմպը։

Հետազոտության հեղինակները հետեւել են 40-85 տարեկան 4000 մարդու 6 տարվա ընթացքում։ Նրանք գնահատել են, թե քանի անգամ կամավորը կարող է բարձրացնել քաշը (այն աստիճանաբար ավելացվում էր) հատկացված ժամանակում։ Որպես մկանային ուժի թեստ ընտրվում էր հետեւյալ վարժությունը՝ մեկնարկային դիրք – քաշը պահվում է ազդրերի մակարդակին ուղիղ ձեռքերով։ Հետո կատարվում է «ձգում» - քաշը բարձրացնում են մինչեւ ուսագոտու մակարդակ՝ այն վերեւ ձգելով (արմունկները՝ դուրս)։

Սկզբի մի քանի տարիներին տղամարդկանց 10 եւ կանանց 75 տոկոսը, որոնք մասնակցում էին հետազոտությանը, վախճանվել է։ Պարզվել է, որ մարդիկ, որոնց համար քաշը բարձրացնելը հեշտ էր, ավելի հազվադեպ են մահացել։ Բայց գիտնականները նախազգուշացնում են, որ իսկապես մեծ քաշեր բարձրացնելը 13 տոկոսով ավելացնում է մահանալու վտանգը։

Մասնագետները խորհուրդ են տալիս մարզումների ժամանակ օգտագործել չափավոր քաշեր՝ ընտրելով մկանների բոլոր խմբերի համար վարժություններ (3 մոտեցում 6-8 անգամ, բայց կատարման առավելագույն արագությամբ)։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է