• Latest news

Գիտնականները գտել են նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացումից պաշտպանող պրոտեինների համալիր

16 ապրիլի, 2019  11:52

Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից գիտնականների խումբը սպիտակուցային համալիր է հայտնաբերել, որը խոչընդոտում է սպիտակուցային ագրեգատների ձեւավորմանը, որոնք նկատվում են անբուժելի նեյրոդեգեներատիվ հիվանդությունների դեպքում, ինչպիսին է Ալցհեյմերի հիվանդությունը, Հանթինգթոնի խորեան եւ ողնուղեղային ատաքսիան:

Science Daily պարբերականը հայտնում է, որ զուգորդվող պոլիպեպտիդ համալիրը (NAC) շափերոն է, որի գործառույթն է սպիտակուցների ճիշտ կառուցվածքի վերականգնումը եւ արատավոր կառուցվածքով միացությունների ոչնչացումը: Գիտնականները ցույց են տվել, որ այն ճանաչում է ագրեգացիայի հակված սպիտակուցների տեսակները, ներառյալ նրանք, որոնք պարունակում են պոլիգլուտամինները (PolyQ), եւ խոչընդոտում են նյարդային հյուսվածքների վնասման հետ կապված վահանիկների ձեւավորմանը:

Հետազոտողները վերլուծել են մկների նյարդային հյուսվածքները, որոնցում եղել է NAC-ի նվազեցված մակարդակ, եւ ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ դրանց մեջ ակտիվորեն առաջացել են PolyQ սպիտակուցների տոքսիկ ձեւեր, ինչը բերել է օրգանելների վնասման: Գիտնականները պարզել են, որ վտանգավոր ագրեգատների առաջացման կանխման գործում առանցքային դեր է խաղում ռիբոսոմների հետ կապվող N-βNAC ենթամիավորը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել