• Latest news

Բժիշկները դեռահասի քթից հեռացրել են գարշահոտ քարը

17 ապրիլի, 2019  09:36

Բժիշկները 15-ամյա աղջկա քթից հեռացրել են գարշահոտ քարը, որը 10 տարի դանդաղորեն աճում էր քթի խոռոչում: Խոսքը ռինոլիտի մասին է, որն առաջանում է կալցիումի ֆոսֆորաթթվային ու ածխաթթվային աղերի եւ քթի խոռոչում օտար մարմինը շրջապատող լորձի նստվածքների հետեւանքով:

Աղջիկը, ում անունը չի հրապարակվում, մի քանի տարի տառապում էր քթարտադրությունից եւ արյունահոսությունից: Ռենտգեն եւ ՀՏ հետազոտությամբ պարզվել է, որ բոլոր դժբախտությունների պատճառը 2 սմ տրամագծով օտար մարմինն է: Վիրաբուժական միջամտությունից հետո պարզվել է, որ աղջկա քթի մեջ ռետինի կտոր է եղել: Թե այն ինչպես է հայտնվել քթի մեջ, պացիենտը չի կարողացել մտաբերել: Ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել դեռեւս մանուկ տարիքում: Հակաբիոտիկներով եւ աղային լուծույթով 3-շաբաթյա բուժումից հետո աղջիկը լիովին առողջացել է:

Ռինոլիտները հազվադեպ են հանդիպում՝ 10 հազարին մեկ դեպք: Ընդ որում՝ կարող են առաջանալ ոչ միայն քթի, այլ նաեւ կոկորդի եւ ականջի մեջ: Անգամ սերմերը, բամբակի կամ թղթի կտորը, որոնք խցանվել են լսողական կամ շնչառական օրգանում, կարող են ռինոլիտ առաջացնել:

Դեպքը նկարագրվել է BMJ Case Reports ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել