• Latest news

Րոպեում պուլսի ավելի քան 75 զարկը կարող է վկայել վաղաժամ մահվան բարձր վտանգի մասին. գիտնականներ

18 ապրիլի, 2019  10:55

Հանգիստ վիճակում սրտի կծկումների հաճախականությունը, որը գերազանցում է րոպեում 75 զարկը, կարող է վկայել տղամարդկանց շրջանում վաղաժամ մահվան կրկնակի վտանգի մասին:

Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Open Heart ամսագրում:

1993 թվականին սկսված հետազոտությանը մասնակցել է 1943 թվականին ծնված 798 մարդ: Նրանք բոլորը հարցաթերթիկներ են լրացրել, որտեղ նկարագրել են իրենց կենսակերպը, նշել են առկա սթրեսի աստիճանը եւ ընտանիքում սրտանոթային հիվանդությունների պատմությունը:

Նրանք բոլորը բուժզննում են անցել, որի արդյունքներով 4 խումբ է ձեւավորվել. հանգիստ վիճակում րոպեում սրտի կծկումների 55 զարկից քիչ հաճախականությամբ, րոպեում՝ 56-65 զարկով, րոպեում 66-75 զարկով եւ րոպեում ավելի քան 75 զարկով:

Մասնակիցների պուլսը նորից չափել են  2003 եւ 2014 թվականներին: 21 տարի տեւած մոնիթորինգի ընթացքում մահացել է 119 մարդ, 237-ի մոտ զարգացել են սրտանոթային հիվանդություններ, իսկ 113-ի մոտ՝ սրտի իշեմիկ հիվանդություն: Այն մարդիկ, որոնց հաճախականությունը 1993-ին րոպեում գերազանցել է 55 զարկը, հիմնականում ծխողներ են եղել, ոչ այնքան ակտիվ կյանք են վարել եւ սթրեսի հակվածություն են ունեցել: Սակայն նրանք, որոնց մոտ այդ ցուցանիշը րոպեում հավասար է եղել 75 զարկի, երկու անգամ ավելի հաճախ են մահացել սրտանոթային հիվանդություններից եւ այլ պատճառներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել