• Latest news

Գիտնականներին հաջողվել է մահվանից 4 ժամ հետո խոզի ուղեղում պրոցեսները վերակենդանացնել

18 ապրիլի, 2019  11:58

Մինչեւ վերջերս կարծիք էր տարածված, որի համաձայն ուղեղը մահանում է թթվածնի մատակարարման դադարեցումից հետո մի քանի րոպե անց: Սակայն հնարավոր է, որ դա այնքան էլ այդպես չէ: Յելի համալսարանի գիտնականներին հաջողվել է խոզի ուղեղում պրոցեսները վերակենդանացնել մահվանից ամբողջ 4 ժամ անց: Այս յուրահատուկ փորձի մասին հայտնում է Nature ամսագիրը:

Մահացած կենդանիներից վերցված ուղեղը «վերակենդանացնելու» համար գիտնականներն օգտագործել են հատուկ սպիտակուցային կոկտեյլ՝ արյան մատակարարման արհեստական համակարգի հետ: 32 խոզերի ուղեղները, որ հանվել էին մահվանից 4 ժամ հետո, 6 ժամ տեղադրվել են BrainEx սարքի մեջ: Ընդ որում՝ օրգաններով շրջանառություն է կատարել հատուկ լուծույթ՝ թթվածնի եւ սննդարար նյութերի մեծ պարունակությամբ, որը նմանակել է արյան մատակարարումը:

Պարզվել է, որ մահվանից 4 ժամ հետո խոզի ուղեղը ֆիզիոլոգիական պրոցեսների ունակությունը չի կորցնում, չնայած երկար ժամանակ թթվածին չստանալուն: Կարծիք կա, որ ուղեղը սկսում է անդառնալիորեն քայքայվել ուղեղին թթվածնի մատակարարումը դադարելուց հետո արդեն մի քանի րոպե անց: Սակայն փորձի արդյունքներից դատելով՝ ուղեղի բջիջների մահն, այնուամենայնիվ, այդքան արագ չի կատարվում:

Փորձի ժամանակ լուծույթի մատակարարման համակարգին միացված անոթները սկսել են այն փոխադրել, նաեւ վերականգնվել է մանր մազանոթների աշխատանքը: Ուղեղի բջիջները վերականգնել են որոշ ֆունկցիաներ, օրինակ՝ գլյուկոզայով սնվելու ունակությունը: Վերակենդանացել են նեյրոնային պրոցեսները՝ լուծույթի «փոխադրման» գործողությունից հետո նյարդային բջիջները սկսել են էլեկտրական ազդակներ ուղարկել:

Հետազոտության համահեղինակ Նենադ Սեսթանն ընդգծել է, որ «դա կենդանի ուղեղ չէր, դա բջիջների շարունակվող գործունեությամբ ուղեղ էր»: Նրա խոսքով՝ գործընկերների հետ դիտարկվող ուղեղը ավելի քիչ էր քայքայված, քան առանց արհեստական արյան շրջանառությամբ ուղեղը: Բայց, բնականաբար, գիտակցությունը եւ մտավոր գործունեությունն այս տեխնոլոգիայի օգտագործմամբ չեն վերականգնվել:

Բացառված չէ, որ այս մեթոդը եւ գիտնականների ստեղծած լուծույթը կկիրառվեն կաթվածից հետո հիվանդների բուժման մեջ՝ կարողանալով կանխել թթվածնի մատակարարման դադարեցումից հետո ուղեղի քայքայումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել