• Latest news

Չափից ավելի դյուրահավատությունը կարող է վտանգավոր հիվանդության նշան լինել

18 ապրիլի, 2019  18:26

Դեմենցիայի զարգացումը կարելի է ճանաչել մարդու մտածողության եւ վարքագծի աննշան փոփոխություններով՝ դեռեւս մինչեւ հիշողության հետ կապված խնդիրների ի հայտ գալը, պնդում են Ռաշ համալսարանի մասնագետները:

Օրինակ՝ եթե տարեց մարդը չափից ավելի դյուրահավատ է դառնում, եթե խարդախներին հաջողվում է նրան հեշտությամբ խաբել, եթե նրա կասկածը չեն հարուցում այսպիսի հաղորդագրությունները՝ «Դուք միլիոն դոլար եք շահել, սեղմեք այստեղ՝ շահումը ստանալու համար», դա կարող է լինել նրա մոտ դեմենցիայի զարգացման նշան: Նրա ուղեղն, ավելի շուտ, կորցնում է անծանոթ մարդկանց մտադրություններն ու զգացումները ճիշտ մեկնաբանելու ընդունակությունը:

Գիտնականները վերլուծել են 935 տարեցների տվյալները, որոնք հատուկ թեստ են անցել: Մասնագետները ցանկանում էին պարզել, թե այս մարդկանց շրջանում որքանով է մեծ խարդախի զոհ դառնալու հավանականությունը: Այսպես՝ հաշվի է առնվել անհայտ հեռախոսահամարից հեռախոսազանգին պատասխանելու պատրաստակամությունը, հեռախոսային գովազդի եւ վաճառքի գործակալների հետ հաղորդակցվելը, ռիսկային ներդրումներին պատրաստակամությունը, չհասկանալը, որ տարեց մարդիկ հաճախ դառնում են ֆինանսական շահագործման օբյեկտ։ Թեստավորումից հետո սկսվել է դիտարկումների վեցամյա շրջանը։

Այդ ընթացքում 151 մարդու մոտ տկարամտություն է հայտնաբերվել, իսկ 255 մարդ ունեցել է չափավոր կոգնիտիվ խախտումներ։ Պարզվել է, որքան ավելի շատ միավորներ է հավաքել խարդախության հակման սանդղակի մասնակիցը, այնքան ավելի բարձր է եղել կոգնիտիվ շեղումների վտանգը։ Յուրաքանչյուր հավելյալ միավոր ըստ այդ «խարդախի զոհ» սանդղակի կապված է 60 տոկոսով տկարամտության ռիսկի բարձրացման հետ։

Հայտնաբերված կապը հաստատել են նաեւ հետմահու դիահերձման արդյունքները. խարդախների զոհերի մոտ բետա-ամիլոիդային սպիտակուցի կուտակումներն ավելի շատ են եղել, ինչը թունավոր է նեյրոնների համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել