• Latest news

Շատ պարզագույն վիրահատություններ եւ պրոցեդուրաներ անհասանելի են մարզային կլինիկաներում. մասնագետ

18 ապրիլի, 2019  17:22

Երեւանում եւ Հայաստանի այլ քաղաքներում բժշկության մակարդակը զարմանալիորեն տարբերվում է. եթե այսօր մայրաքաղաքում կարելի է միջազգային ստանդարտներին համապատասխանող բժշկական ծառայություններ ստանալ, շատ մարզերում, օրինակ՝ Տավուշում, անհասանելի են անգամ պարզագույն վիրահատությունները եւ պրոցեդուրաները, օրինակ այնպիսին, ինչպիսին է քթի միջնապատի ուղղումը:

ԵՊԲՀ օտոլարինգոլոգ, դոցենտ Արթուր Մուրադյանը ծնունդով Տավուշից է եւ գիտի այդ մարզի խնդիրների մասին: 1992 թվականից բժիշկ Մուրադյանն աշխատում է Երեւանում, սակայն պարբերաբար Տավուշ է մեկնում՝ այնտեղ վիրահատություններ, կոնսուլտացիաներ անցկացնելու, այնտեղի բժիշկներին բարդ դեպքերի ժամանակ օգնելու համար: Երբեմն նրանք Երեւանից գործընկերների հետ սոնոգրաֆիայի, կարդիոգրաֆիայի եւ այլ հետազոտությունների համար սարքավորումներ են իրենց հետ տանում. ոչ բոլոր մարզային հիվանդանոցներում իրենց աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումներ կան:

Նրա խոսքով խոշոր քաղաքներում, օրինակ Իջեւանում եւ Դիլիջանում կան սարքավորումներով հագեցած կլինիկաներ, սակայն մյուս քաղաքներում իրավիճակը այնքան էլ լավ չէ:

Կադրերի հետ կապված խնդիրը նույնպես ոչ բոլոր տեղերում է լուծված. շատ մարզային կլինիկաներում դեռեւս չկան նեղ մասնագետներ, այդ թվում օտոլարինգոլոգներ:

Ըստ Մուրադյանի, պետպատվերով վճարվող օրդինատուրայի համար բժիշկների համար նոր ծրագիրը, որոնք աշխատելու են մարզերում, կարող է իրավիճակը դեպի լավը փոխել:

Բժիշկները, որոնք արդեն աշխատում են մարզերում, ավելի քիչ են այցելում համաժողովների, սեմինարների եւ վարպետության դասերի, քան մայրաքաղաքի բժիշկները:

Բայց քանի որ գիտությունը եւ բժշկությունը տեղում կանգնած չեն, պարբերաբար վերապատրաստվելու կարիք ունեն բոլոր բժիշկները՝ անկախ նրանից, որտեղ են նրանք աշխատում:

Ինչպես նշեց բժիշկ Մուրադյանը, մարզային բժիշկների համար իրենց կլինիկաներում վերապատրաստումներ անցկացնելն անհնար է, նրանց պետք է Երեւան բերել, որտեղ ժամանակակից սարքավորումներ կան եւ պրակտիկայի անհրաժեշտ ծավալ: Եթե Երեւանում նրանք սովորեն նոր վիրահատություններ եւ պրոցեդուրաներ անցկացնել, վերադառնալով իրենց կլինիկաներ, նրանք կկարողանան ղեկավարներին խնդրել այդ պրոցեդուրաների համար անհրաժեշտ գործիքներ ձեռք բերել:

Եթե խոսքը թանկարժեք սարքավորման մասին է, կլինիկաների մեծ մասը կարող է իրեն թույլ տալ գնել գործիքներ եւ, այդկերպ, նոր միջամտությունները կդառնան հասանելի այդ կլինիկաների պացիենտների համար։ Իսկ առայժմ մարզային շատ կլինիկաներում անգամ քթի խոռոչի եւ միջնապատի շտկման վիրահատություններ չեն անում, թեեւ դրանք համարվում են ոչ դժվար եւ թանկ սարքավորումներ չեն պահանջում։ Մյուս մասնագիտությունների եւ ուղղությունների հետ կապված՝ իրավիճակը հավանաբար այնքան էլ լավ չէ։

Երեւանում աշխատող, բայց Տավուշի մարզում ծնված բժիշկները, մարզպետի հետ միասին, մտածում են նոր ծրագրեր, որոնց շրջանակում կկարողանան օգնություն ցուցաբերել հարազատ մարզի գործընկերներին եւ բարձրացնել բժշկության մակարդակն ամբողջ երկրում։ Երեւանցի բժիշկներից շատերը պատրաստ են կանոնավորապես մեկնել մարզային կլինիկաներ, թրենինգներ անցկացնել, մասնակցել խորհրդատվություններին եւ վիրահատություններին։ Շատերն արդեն անում են դա, բայց սեփական նախաձեռնությամբ, առանց համապատասխան համակարգման։ Բայց եթե այդ ամենն արվի ավելի կազմակերպված՝ միասնական ծրագրի շրջանակում, ամենայն հավանականությամբ կհաջողվի հասնել շատ ավելի զգալի արդյունքների։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է