• Latest news

Հազվադեպ հիվանդություններ եւ չգրանցված դեղամիջոցներ. ի՞նչ դժվարությունների են բախվում պացիենտները Հայաստանում

18 ապրիլի, 2019  19:50

Որոշ դեղամիջոցներ, որոնք անհրաժեշտ են մի շարք հազվադեպ հիվանդությունների բուժման համար, գրանցված չեն Հայաստանում։ Խոսքը հիդրոկարտիզոնի եւ ֆլուդրոկորտիզոնի մասին է, որոնք կենսականորեն անհրաժեշտ են մակերիկամների կեղևի քրոնիկական անբավարարության եւ Մակերիկամների կեղևի բնածին դիսֆունկցիաի ժամանակ։

Ինչպես NEWS.am Medicine-ի հարցազրույցում ասաց Հայաստանի առողջապահության նախարարության մանկական էնդոկրինոլոգիայի հարցերով խորհրդական, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան, այս հիվանդությունների ժամանակ պացիենտի մոտ չեն արտադրվում  կորտիզոլ եւ ալդոստերոն հորմոնները։ Դրա հետեւանքով հիվանդի մոտ մասնավորապես ընկնում են ճնշումն ու արյան մեջ շաքարի մակարդակը, զարգանում են առիթմիա, ջրազրկում, խախտվում են աղիների կծկումները։

Թվում էր, թե հանրապետությունում հիվանդների թիվը մեծ չէ. մինչեւ 18 տարեկան մոտ 40 մարդ։ Բայց նրանց կենսականորեն անհրաժեշտ են հիդրոկարտիզոն եւ ֆլուդրոկորտիզոն դեղամիջոցները, որոնք Հայաստանում գրանցված չեն։ Արդյունքում՝ ծնողները ստիպված են դրանք գնել այլ երկրներում՝ Ռուսաստանում, Վրաստանում, Ուկրաինայում եւ այլն։

«Առողջապահության նախարարությունը խոստանում է ինչ-որ կերպ լուծել այս հարցը, բայց խնդիրն այն է, որ իրենք՝ դեղամիջոցները, թանկ չեն, դրանց պահանջարկը մեծ չէ, եւ արտադրող ընկերություններին շահավետ չէ դրանք գրանցել»,- տեղեկացրել է Աղաջանովան՝ ավելացնելով, որ առողջապահության նախարարությունը կարող է հարցը լուծել նաեւ առանց գրանցման։

Եվս մեկ խնդիր են թանկ դեղամիջոցները, որոնք չեն տրամադրվում պետպատվերի շրջանակում։ Դա, օրինակ, աճի հորմոնն է, ինչպես նաեւ ժամանակից շուտ սեռական հասունացումը կանխող դիֆերելինը։ Օրինակ, Հայաստանում ժամանակից շուտ սեռական հասունացում հայտնաբերվել է մոտ 35 երեխայի մոտ։ Մինչեւ կենսաբանական հասունության հասնելը նրանք պետք է ամիսը մեկ անգամ դիֆերելինի ներարկում ստանան։ Ընդ որում՝ մեկ ներարկման արժեքը գերազանցում է 100 հազար դրամը։ Աղաջանովան տեղեկացրեց, որ աճի հորմոնի ձեռքբերման հարցով առողջապահության նախարարությունում առաջին տարին չէ, որ քննարկումներ են տեղի ունենում։

Այն փաստը, որ պացիենտներին անհրաժեշտ որոշ դեղամիջոցներ գրանցված չեն Հայաստանում, ընդունում է եւ առողջապահության նախարարությունը։ Նախօրեին, ելույթ ունենալով խորհրդարանում, նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ երբեմն պետության ռեսուրսները սահմանափակ են այդ դեղամիջոցների նույնիսկ անվճար գրանցման հարցում։ «Կա դեղ, որը մենք կցանկանայինք գրանցել՝ դրան չներգրավելով արտադրողի ֆինանսական միջոցները, բայց դա արգելված է այն դեպքում, եթե արտադրողը դա մեզ թույլ չի տալիս»,- ասել է նա՝ հավելելով, որ այս դեպքում դեղը կարող է ներկրվել առանց գրանցման, պետպատվերի շրջանակում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է