• Latest news

Նախաճաշը բաց թողնելը եւ ուշ ընթրիքը սրտի համար վտանգավոր են

19 ապրիլի, 2019  20:29

Նախաճաշը բաց թողնելը, ինչպես նաեւ ուշ սնվելը բացասաբար է անդրադառնում սրտի նոպա տարած անձանց առողջության վրա: Սրտաբանների եվրոպական միության հետազոտության համաձայն՝ նման վնասակար սովորությունները 4-5 անգամ մեծացնում են սրտի կրկնակի կաթվածի եւ սրտի նոպայից հետո մեկ ամսում վաղ մահանալու հավանականությունը:

Սան Պաուլուի պետական համալսարանից (Բրազիլիա) բժիշկ Մարկոս Մինիկուչին նշում է, որ ընթրիքի եւ քնի միջակայքը պետք է կազմի նվազագույնը 2 ժամ: Ընդ որում՝ նախաճաշը պետք է կազմի կալորիաների օրական գործածման 15-35 տոկոսը: Մասնագետների կարծիքով՝ ցանկալի է նախաճաշի մեջ ներառել կաթնամթերք (կաթ, յոգուրտ կամ պանիր), ածխաջրեր (հատիկավոր ցորենի հաց, բուլկի, ձավարեղեն) եւ մրգեր:

Հետազոտությանը մասնակցել է 113 պացիենտ, որոնց միջին տարիքը եղել է 60 տարեկան: Փորձարկվողների 73 տոկոսը կազմել են արական սեռի անձինք: Կորոնար ինտենսիվ թերապիայի բաժանմունք ընդունվելիս կամավորները պետք է հայտնեին իրենց սննդակարգի մասին: Պարզվել է, որ սրտի նոպայից հետո կանխատեսումը զգալիորեն վատթարացրել է հենց նախաճաշը բաց թողնելը՝ ուշ ընթրիքի հետ միասին:

«Եթե ցանկանում ես երկար ապրել, ապա պետք է նախաճաշես թագավորի նման»,- ամփոփել է Մինիկուչին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել