• Latest news

«Սպիտակ մահ». Ֆրանսիայում արգելել են շոկոլադում եւ մաստակում օգտագործվող E171 սննդային հավելումը

19 ապրիլի, 2019  19:26

Ֆրանսիան արգելք է սահմանել սննդային արդյունաբերությունում տիտանի օքսիդի օգտագործման համար, որը փաթեթավորումների վրա նշվում է որպես E171: Արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվանից:

E171-ը կիրառվում է արտադրանքին սպիտակ գույն հաղորդելու համար: Դրանք կարող են լինել օրինակ սոուսները, շոկոլադը, հրուշակեղենային գլազուրը, մաստակը, ատամի մածուկը, արեւապաշտպան քսուքը: Մասնագետները նշում են, որ ուտելու դեպքում տիտանի օքսիդը վնաում է աղիքները եւ ներթափանցում թոքեր եւ լյարդ:

Անցկացված հետազոտությունների համաձայն՝ 100 օրվա ընթացքում տվյալ  սննդային հավելումն օգտագործելու դեպքում առնետների մոտ 40 տոկոսով մեծացել է քաղցկեղի զարգացման վտանգը:

Հատկանշական է, որ առաջինն ով նշել է օրգանիզմի վրա E171-ի բացասական ազդեցության մասին, դարձել է Ֆրանսիայի Գյուղատնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը:

Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ բնապահպանության նախարարությունները համատեղ հայտարարությունում  նշել են, որ չեն բավականացնում գիտական տվյալները, որոնք ապացուցում են, որ հավելումն անվտանգ է մարդու համար եւ անհնար է պարզել դրա օրական ընդունելի դոզան:

Արտադրողներին խորհուրդ է տրվում անցում կատարել այլընտրանքային սննդային հավելումներին:

Ավելի վաղ ֆրանսիայում հրաման էր ընդունվել տիտանի երկօքսիդ պարունակող սննդամթերքների վաճառքի դադարեցման մասին:

 

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել