• Latest news

Գիտնականները գտել են ծերացման եւ քաղցկեղի զարգացման կարեւոր պատճառը

20 ապրիլի, 2019  23:47

Տարիքի հետ մուտացիաների թիվը սոմատիկ բջիջներում ավելանում է, ինչպես պարզել են Ալբերտ Էյնշտեյնի անվան Բժշկական քոլեջի (ԱՄՆ) գիտնականները։  Հենց այս գործընթացն է, ինչպես կարծում են գիտնականները, կարեւոր ծերացման եւ քաղցկեղի զարգացման գործում։

Proceedings of the National Academy of Sciences-ում հրապարակված հետազոտության շրջանակում գիտնականները սեքվենավորել են (որոշել են նուկլեիտիդային հաջորդականությունը) մինչեւ 100 տարեկան մարդկանց В լիմֆոցիտի գենի հետ։ Պարզվել է, որ նորածինների մոտ մուտացիաների միջին թիվը հասել է 463,4-ի, 27-30 տարեկանների մոտ՝ 1181,9 մուտացիայի, իսկ նրանք, ովքեր 52-75 տարեկան են՝ 2101,7-ի։ Երկարակյացների մոտ (97-106 տարեկան) նկատվել է 3127 մուտացիա։ Հետաքրքիր է, որ ԴՆԹ փոփոխությունների մեծ մասը եզակի էր կոնկրետ մեկ բջջի համար եւ ի հայտ է եկել պատահաբար, ամբողջ գենում։

Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ գենոմի որոշ տեղամասերում մուտացիաների առաջացման հավանականությունն ավելի բարձր էր, քան մյուսների մոտ։ Բացի այդ, գենոմում փոփոխությունների մեծ մասը շատ բանով նման էր նրանց, որոնք առաջ են գալիս քաղցկեղային ուռուցքներում։ Տարիքի հետ, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, ավելանում են ԴՆԹ տեղամասերի նուկլեիտիդային փոփոխությունները, որոնք կարգավորում են գեների ակտիվությունը, ինչպես նաեւ բաց քրոմատինում՝ այն քրոմոսոմներում, որոնցում գտնվում են կարգավորող հաջորդականությունները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել