• Latest news

Փոքրիկ հրաշքը. Բժիշկները խնամել են 346 գրամ քաշով ծնված երեխային

22 ապրիլի, 2019  14:15

Անգլիական Գլոսթերշիր կոմսությունում բժիշկները խնամել են անոմալ փոքր աղջկա, որը ծնվելիս կշռել է ընդամենը 346 գրամ:

The Sun պարբերականը հայտնում է, որ հղիության 24-րդ շաբաթում բժիշկները 25-ամյա Քիմ Բրաունի մոտ պրեէկլամպսիա են ախտորոշել՝ հազվագյուտ եւ մոր ու պտղի կյանքի համար վտանգավոր հիվանդություն, որը հանդիպում է հղիներից 6 տոկոսի մոտ: Պարզվել է, որ մոր արգանդում պտուղը դադարել է աճել արդեն հղիության 21-րդ շաբաթում:

Հաջորդ օրը բժիշկները նկատել են, որ երեխայի սրտի զարկերի հաճախությունը չափազանց ցածր էր: 2018 թվականի հունիսի 14-ին նրանք որոշել են արտահերթ կեսարյան հատում կատարել, որի հետեւանքով լույս աշխարհ է եկել Իզաբելլա Էվանսը, որի քաշը կազմել է ընդամենը 346 գրամ: Աղջկան դրել են ինկուբատորի մեջ:

Երեք շաբաթ հետո հայտնաբերվել է, որ վնասվել են աղջկա աղիները: Երեք ամսվա տարբերությամբ նրան ենթարկել են 2 վիրահատության:

«Երեք ամսականում ես նրան շատ փոքրիկ ժիլետ հագցրեցի,- հիշում է 25-ամյա Բրաունը: - Իր չափով այն ավելի փոքր էր, քան իմ հեռախոսը»:

Կես տարի հետո՝ 2018 թվականի դեկտեմբերի 16-ին աղջկան ծննդատնից դուրս են գրել: 10 ամսականում նրա քաշը հասել է 4 կգ-ի:

Իզաբելլան ամենեւին միակ ողջ մնացած ամենափոքր երեխան չէ. վերջերս Ճապոնիայի հիվանդանոցներից մեկից դուրս են գրել աշխարհում ամենափոքր տղային. նա ծնվել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին 258 գրամ քաշով: Աշխարհում հայտնի է 300 գրամ քաշից պակաս ծնված եւ ողջ մնացած նորածինների ընդամենը 24 դեպք, ընդ որում՝ նրանցից միայն 5-ն են տղա եղել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել